Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Նոր ժամանակահատված է եկել, երբ քաղաքացին պետք է պահանջատեր լինի. Թևան Պողոսյան

Նոր ժամանակահատված է եկել, երբ քաղաքացին պետք է պահանջատեր լինի. Թևան 
Պողոսյան

ԵՐԵՎԱՆ, 12 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների ամենակարևոր ձեռքբերումը ժողովրդի իրական կամքի արտահայտումն էր: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նման տեսակետ լրագրողների հետ զրույցում հայտնեց «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ-ի նախագահ Թևան Պողոսյանը:

«Այն երեք ուժը, որ հասել է Ազգային ժողով, պետք է լծվեն աշխատանքի և կյանքի կոչեն իրենց ծրագրերն ու խոստումները։ Հույս ունեմ, որ իրենք կկարողանան աշխատել թափանցիկ և հաշվետու լինել ժողովրդին, թե ինչ են անում և ինչու։ Համոզված եմ, որ հանրությունը, որն իր կամքն արտահայտեց դեկտեմբերի 9-ին, կկարողանա տեր կանգնել իր այդ կամքի արժեքին»,- նշեց Պողոսյանը և հավելեց, որ նոր ժամանակահատված է եկել, երբ քաղաքացին պետք է պահանջատեր լինի:

Անդրադառնալով նոր ձևավորվող խորհրդարանի նորընտիր պատգամավորներին՝ նա նշեց, որ պետք է մի բան հասկանալ՝ արդյոք պատրաստ կլինե՞ն սովորելու, թե կասեն, որ իրենք ամեն ինչ գիտեն:

Պողոսյանը, խոսելով նաև խորհրդարան անցած երեք ուժի՝ Արցախի հարցի վերաբերյալ ունեցած դիրքորոշման մասին, ընդգծեց, որ բոլորն էլ նույն կերպ են մտածում՝ չհանձնել հողերից և ոչ մի հատված:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]