1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Արքայադուստր Դիանայի մետաքսե զգեստը 202 հազար դոլարով վաճառվել Է Լոնդոնի աճուրդում. Daily Express

Արքայադուստր Դիանայի մետաքսե զգեստը 202 հազար դոլարով վաճառվել Է Լոնդոնի աճուրդում. Daily Express

ԵՐԵՎԱՆ, 12 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արքայադուստր Դիանայի (1961 – 1997)՝ փղոսկրի գույնի մետաքսե զգեստը, որը 1994 թվականին 200 ֆունտ ստեռլինգով (255 դոլարով) ձեռք Էր բերել մի կին, որի անունը չեն հայտնում, 161 հազար ֆունտ սեռլինգով (202 հազար դոլարով) վաճառվել Է Լոնդոնի Kerry Taylor աճուրդում: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Daily Express թերթը:

Զգեստի նոր տերը դարձել Է ամերիկյան թանգարաններից մեկը: Աճուրդային տան տեղեկատվության համաձայն՝ վալլիացի մոդելագործ Դեւիդ Էմանուելի ստեղծած այդ զգեստով ժողովրդական արքայադուստրը եղել Է 1986 թվականին Բահրեյնում կայացած թագավորական միջոցառմանը, իսկ այնուհետեւ, ութ տարի անց, այն նվիրաբերել Է բարեգործական նպատակների, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]