Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Սալոմե Զուրաբիշվիլին նախագահի կարգավիճակում իր առաջին այցը կկատարի Բրյուսել

Սալոմե Զուրաբիշվիլին նախագահի կարգավիճակում իր առաջին այցը կկատարի Բրյուսել

ԵՐԵՎԱՆ, 12 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի նախագահ ընտրված Սալոմե Զուրաբիշվիլին նախագահի կարգավիճակում իր առաջին այցը կկատարի Բրյուսել, որտեղ հանդիպումներ կանցկացնի ՆԱՏՕ-ում եւ Եվրամիությունում: Ինչպես հայտնել Է Վրաստանի Հանրային հեռարձակողը, այդ այցը քննարկվել Է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի՝ Հարավային Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի երկրների հարցերով հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայի հետ կայացած հանդիպմանը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Գրուզիա Online»-ին:

Իր կողմից ՆԱՏՕ-ի ներկայացուցիչը նշել Է, որ հանդիպմանն արծարծվել են «շատ կարեւոր հարցեր ու գերակա թեմաներ, այդ թվում՝ ՆԱՏՕ-ի եւ Վրաստանի փոխհարաբերությունները»: Ինչպես նշել Է Ապատուրայը նորընտիր նախագահը պատմել Է Վրաստանում իրականացվող բարեփոխումների եւ այն պատասխանատվության մասին որն ստանձնելու Է պետության ղեկավարը:

Մինչ այդ հանդիպումը Ապատուրայը հայտարարել Է, որ «այսօր Վրաստանում ՆԱՏՕ-ն ավելի շատ Է, բայց մենք Էլ ավելին ենք ցանկանում»: «Մենք շատ լավ 2018 թվական ունեցանք, բազմաթիվ կոնկրետ գործեր են արդեն ավարտվել: Մենք պետք Է կառավարության եւ նորընտիր նախագահի հետ միասին քննարկենք 2019 թվականի պլանները, մենք ցանկանում ենք ավելի շատ ՆԱՏՕ ունենալ Վրաստանում եւ ավելի շատ Վրաստան՝ ՆԱՏՕ-ում»,- ասել Է Ապատուրայը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]