Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Google-ը նշել Է 2018 թվականի ամենատարածված հարցումները

Google-ը նշել Է 2018 թվականի ամենատարածված հարցումները

ԵՐԵՎԱՆ, 12 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Google որոնիչը նշել Է 2018 թվականի ամենատարածված հարցումները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Ֆուտբոլի աշխարհի առաջնությունը, որն ամռանը տեղի ունեցավ Ռուսաստանում, տարածվածությամբ առաջին տեղն Է գրավել որոնիչի օգտատերերի թվում:

Այնուհետեւ գալիս են այս տարվա գարնանը զոհված դիջեյ Avicii-ն ու սեպտեմբերին մահացած հիպ-հոպ կատարող Մակ Միլլերը: Նաեւ տարածված հարցումներ են դարձել Marvel Comics-ի գերհերոսների ստեղծող Սթեն Լին եւ «Սեւ հովազը» ֆիլմը:

Նորություններից օգտատերերին նաեւ հետաքրքրել են «Ֆլորենս» փոթորիկը, «ամերիկյան Mega Millions վիճակախաղի արդյունքները, «թագավորական հարսանիքը»եւ «ընտրությունների արդյունքները»: Google-ում փնտրված՝ ժողովրդականություն վայելող անձանց թվում են բրիտանացի արքայազն Հարիի կինը՝ Մեգան Մարքլը, երգչուհի Դեմի Լովատոն, դերասան Սիլվեստր Ստալոնեն, տեսաբլոգեր Լոգան Փոլը եւ ձեռնարկատիրուհի Քլոի Քարդաշյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]