Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Կարկտահարությունից տուժած թվով 4 համայնքում իրականացվում է մարդասիրական օգնության ծրագիր

Կարկտահարությունից տուժած թվով 4 համայնքում իրականացվում է մարդասիրական 
օգնության ծրագիր

ԵՐԵՎԱՆ, 12 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության ու Եկեղեցիների համաշխարհային խորհրդի Հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի միջև հաստատված համագործակցության արդյունքում սույն թվականի նոյեմբերի 28-ից սկսած աջակցություն է ցուցաբերվում Լոռու և Շիրակի մարզերի այն համայնքներին, որոնց շենք-շինություններն ու ցանքատարածությունները ահռելի վնասներ էին կրել ուժեղ կարկտահարության պատճառով։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, հաշվի առնելով համայնքների բնակիչների սոցիալ-տնտեսական և կենցաղային ծանր պայմանները, մանկահասակ երեխաների թվաքանակը՝ նախատեսվում է մարդասիրական օգնություն (ալյուր և արևածաղկի յուղ) տրամադրել Լոռու մարզի Դսեղ և Շիրակի մարզի Առափ, Ոսկեհատ, Հառիճ համայնքներում բնակվող 4620 մարդու։

Ծրագրի շրջանակներում Դսեղ համայնքում 1795 բնակիչ արդեն ստացել է ալյուր և արևածաղկի յուղ պարունակող սննդի օգնության փաթեթներ:  Այժմ ընթացքի մեջ է մարդասիրական օգնության բաշխումը Շիրակի մարզի համայնքներում։

Կարկտահարությունից տուժած համայնքների բնակիչներին մարդասիրական աջակցություն ցուցաբերելու շուրջ պայմանավորվածությունները ձեռք են բերվել դեռևս սեպտեմբեր ամսին ՀՀ ՏԿԶ փոխնախարար Կարեն Իսախանյանի, նախարարի օգնական Արմեն Մարտիրոսյանի և Կլոր սեղան հիմնադրամի արտակարգ իրավիճակների ծրագրերի պատասխանատու Ալլայ Սարկիսովայի միջև կայացած  հանդիպման արդյունքում։ Ծրագիրն իրականացվում է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի հայաստանյան միջեկեղեցական բարեգործական Կլոր սեղան հիմնադրամը «Եկեղեցիների համատեղ գործողություն» դաշինք (ACT Alliance) կազմակերպության արագ արձագանքման ծրագրերի շրջանակում, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և դաշինքի հայաստանյան ֆորումի հետ համագործակցությամբ։ Օգնության տրամադրման և համակարգման հարցում մեծ աջակցություն է ցուցաբերել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի սոցիալական ծառայության բաժինը՝ ի դեմս ղեկավար Տեր Մարկոս քահանա Մանգասարյանի: 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]