Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Դահուկորդներին հագեցած մրցաշրջան է սպասում  

Դահուկորդներին հագեցած մրցաշրջան է սպասում

 

ԵՐԵՎԱՆ, 12 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դահուկասպորտի Հայաստանի ֆեդերացիան մեծ նախագծեր ունի առաջիկա տարում և առանձնակի ուշադրություն է դարձնելու նաև հաշմանդամային սպորտին:

 «Դահուկավազքի մրցաշրջանն արդեն սկսվել է: Մարզիկները մասնակցեցին մեզ համար արդեն ավանդական դարձած Ֆինլանդիայի մրցաշարին: Մինչև 20 տարեկանների պայքարում Միքայել Միքայելյանի և մեր մյուս մարզիկների մասնակցությունը հաջող էր, քանի որ Միքայելյանը երեք մեդալ էր նվաճել, իսկ մյուսները լավացրեցին իրենց վարկանիշային միավորները»,-«Արմենպրես»-ի մամուլի սրահում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի դահուկասպորտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Գագիկ Սարգսյանը:

Անդրադառնալով մարզիկների ելույթներին՝ ֆեդերացիայի գլխավոր քարտուղարը փաստեց, որ Ֆինլանդիայի միջազգային մրցաշարերում հաջող մասնակցությունն ապահովեց Միքայել Միքայելյանի և Թադևոս Պողոսյանի մասնակցությունն աշխարհի երիտասարդների առաջնությանը: «Մենք նման հաջողություն չէինք ունեցել, որ երկու մարզիկ իրավունք ստանա մասնակցելու ԱԱ-ին: Միքայել Միքայելյանից մեծ սպասելիքներ ունենք աշխարհի մինչև 20 տարեկանների առաջնությունում: Մեզ համար լավ արդյունք կլինի, եթե Միքայելը մտնի լավագույն 10-ի մեջ»,-առանձնացրեց նա:

«Այս տարի առաջին անգամ Հայաստանում կանցկացվի զարգացող երկրների լեռնադահուկային սպորտի գավաթի խաղարկությունը: «Սա առաջին անգամ է ամբողջ պատմության մեջ, որ Հայաստանը նման մաշտաբի մրցաշար է անցկացնելու: Այն կկայանա հունվարի 28-ից փետրվարի 1-ը»,-ասաց նա:

Ֆեդերացիան առանձնակի ուշադրություն է դարձնելու նաև հաշմանդամային սպորտին: «Փորձելու ենք շատ լուրջ զարգացնել պարալիմպիկ դահուկասպորտը»,-եզրափակեց նա:

Սարգսյանի խոսքով` դահուկորդներին և լեռնադահուկորդներին հագեցած մրցաշրջան է սպասվում:  Դեկտեմբերի 20-23 կլինի երիտասարդ դահուկորդների Հայաստանի առաջնությունը: Իսկ մեծահասակների Հայաստանի առաջնությունը կկայանա հունվարի 6-9-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]