Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ՀՀ Մարտունի եւ Վրաստանի Հանրապետության Ռուսթավի քաղաքների միջեւ համագործակցության հուշագիր ստորագրվեց

ՀՀ Մարտունի եւ Վրաստանի Հանրապետության Ռուսթավի քաղաքների միջեւ 
համագործակցության հուշագիր ստորագրվեց

ԳԱՎԱՌ, 12 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ : Հայաստանի Հանրապետության Մարտունի եւ Վրաստանի Հանրապետության Ռուսթավի քաղաքային համայնքների միջեւ ստորագրվեց համագործակցության հուշագիր:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Մարտունու քաղաքապետարանի աշխատակազմից, հուշագիրը ստորագրվեց Մարտունու քաղաքապետարանում, որը վավերացրին Մարտունու քաղաքապետ Արմեն Ավետիսյանը եւ Ռուսթավիի քաղաքապետ Իրակլի Տաբագուան:

«Հաշվի առնելով փոխադարձ համագործակցության, հետագա կապերի զարգացման ու խորացման անհրաժեշտությունը՝ երկու կողմերը պատարաստ են ստեղծել նպաստավոր համապատասխան պայմաններ փոխադարձ այցերի, շփումների, ընդհանուր ու փոխշահավետ ծրագրերի քննարկման, հաստատման ու իրականացման համար: Փոխադարձ համագործակցության ու եղբայրական կապերի հաստատման գործում կարեւորագույն ուղղություններ են հանդիսանում առեւտրատնտեսական, մշակույթային եւ զբոսաշրջության զարգացման ուղղությունները:Համոզված եմ, որ այս բարեկամության հաստատումն արդյունավետ միջոց է մեր երկու քաղաքների զարգացման, բնակչության բարեկեցության ապահովման համար: Այն նպաստելու է նաեւ խաղաղությանն ու հայ-վրացական կապերի ամրապնդմանը, մեր ժողովուրդների եղբայրության պատմության նոր էջերի հարստացմանը, մշակութային, սոցիալական և տնտեսական կյանքի աշխուժացմանը: Կարծում եմ, որ հուշագիրը կյանքի կկոչվի տեսանելի ձեռնարկներով, եկող տարվա ընթացքում»,-նշեց Մարտունու քաղաքապետ Արմեն Ավետիսյանը:

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]