1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Քաղաքագետի կարծիքով`ԱԺ ընտրությունների լեգիտիմությունը բավականին բարձր էր

Քաղաքագետի կարծիքով`ԱԺ ընտրությունների լեգիտիմությունը բավականին բարձր էր

ԵՐԵՎԱՆ, 12 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Դեկտեմբերի 9-ին կայացած Ազգային ժողովի արտահերթ  ընտրությունները շատ ու շատ ավելի լավն էի նախորդ  ընտրությունների համեմատ:

Ինչպես հաղորդում  է «Արմենպրես»-ը,  դեկտեմբերի 12-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց  քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը:

«Այս ընտրությունները ավելի թափանցիկ էին և ազատ: Կուսակցությունները կարողանում էին և հանդիպումներ, և  հանրահավաքներ կազմակերպել, ինչպես նաև քարոզարշավը բավականին լավ լուսաբանվում էր: Կարծում եմ` ընտրությունների լեգիտիմությունը բավականին բարձր էր»,- ասաց քաղաքագետը:

Նա սպասելի էր համարում «Իմ քայլը» դաշինքի կողմից ձայների մեծամասնության ստացումը և կարծում է, որ այս դեպքում միայն կերևա, թե ինչպես է աշխատում կառավարությունը:

«Աննորմալ էր, երբ վարչապետը չուներ մեծամասնություն Ազգային ժողովում: Հիմա վարչապետը ստացավ այդ մեծամասնությունը: Դա համապատասխանում է խորհրդարանական համակարգերի  տրամաբանությանը: Չմոռանանք, որ մենք հիմա խորհրդարանական համակարգում ենք գտնվում, և այդ համակարգը պահանջում է, որ վարչապետն ունենա մեծամասնություն Ազգային ժողովում: Ուստի, մենք այդ համակարգի հունի մեջ ենք ընկնում: Դա նաև կբերի նրան, որ մենք կտեսնենք, թե ինչպես է աշխատում կառավարությունը»,- եզրափակեց Գրիգորյանը:

Կարեն Խաչատրյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]