Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Նախընտրական քարոզարշավի ժամանակ համացանցային գովազդի վրա շատ մեծ ռեսուրսներ են ծախսվել

Նախընտրական քարոզարշավի ժամանակ համացանցային գովազդի վրա շատ մեծ 
ռեսուրսներ են ծախսվել

ԵՐԵՎԱՆ, 12 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նորաստեղծ ուժերի հանրության շրջանում ճանաչելի դառնալու խնդիրը հանգեցրել է հիմնական շեշտը համացանցային գովազդի վրա դնելուն և աննախադեպ ռեսուրսներ ծախսելուն:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը:

«Տեղեկատվական դաշտը դիտարկելիս՝ պետք է հիշել, որ քարոզարշավի համար շատ կարճ ժամանակ էր տրված, բայց մյուս կողմից՝ քարոզարշավը սկսվել էր դեռ ապրիլից։ Այս առումով նորաստեղծ ուժերն ավելի ծանր պայմաններում էին գտնվում, քանի որ հանրության շրջանում ճանաչելի դառնալու խնդիր ունեին։ Հենց այդ պատճառով էլ մասնակից ուժերը հիմնական շեշտը դրեցին համացանցային գովազդի վրա։ Այս նպատակով շատ մեծ ռեսուրսներ ծախսվեցին»,- նշեց Մարտիրոսյանը։

Նրա խոսքով՝ «Ֆեյսբուք» սոցիալական կայքը հիմնական հարթակ էր հանդիսանում գովազդի համար: Մեդիափորձագետն ընդգծեց, որ բացի այդ՝ գովազդ էր տեղադրվում նաև Google-ի գովազդային համակարգում, ինչի արդյունքում հեռախոսով խաղ խաղացողները քաղաքական գովազդի կարող էին հանդիպել։

«Ֆեյսբուք»-ում գովազդի վրա ծախսվեցին ամենամեծ գումարները, քանի որ այդ կայքը շարունակում է մնալ քաղաքական գործիք։ Հարյուրավոր ռեյտինգային թեկնածուների գովազդների հետևանքով մի քանի օրվա ընթացքում գովազդի գինը «Ֆեյսբուք»-ում ավելացավ մոտ 50 տոկոսով»,- շեշտեց Սամվել Մարտիրոսյանը:

Նա ընդգծեց նաև, որ այդ օրերին քաղաքական թեմաներից հոգնած շատ մարդիկ ուղղակի դուրս եկան «Ֆեյսբուք»-ից և «տեղ գտան» «Ինստագրամ»-ում, որը շատ ակտիվ շարունակում է զարգանալ։

Լիլիթ Դեմուրյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]