1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Ոստիկանությունը մարմնական վնասվածք պատճառելու կասկածանքով բերման է ենթարկել 22-ամյա աղջկա

Ոստիկանությունը մարմնական վնասվածք պատճառելու կասկածանքով բերման է 
ենթարկել 22-ամյա աղջկա

ԵՐԵՎԱՆ, 12 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դեկտեմբերի 10-ին, ժամը 21.45-ին, ոստիկանության Արտաշատի բաժնում բժշկական կենտրոններից մեկից հաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի առաջային մակերեսի ձախ կեսի ծակած-կտրած վերքով» բուժօգնության է տեղափոխվել 23-ամյա մի քաղաքացի։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հիվանդանօց մեկնած ոստիկանության ծառայողները պարզել են, որ տուժածը տեղափոխվել էր Ազատավան գյուղի Աբովյան փողոցում գտնվող մթերային խանութի դիմացից։ Հաջողվեց պարզել նաև տաքսու վարորդի ինքնությունը, որն իր մեքենայով երիտասարդին հիվանդանոց էր հասցրել։

Կատարվածի հանգամանքները պարզելու ուղղությամբ ձեռնարկված միջոցառումների արդյունքում, դեկտեմբերի 11-ին, ժամը 14.30-ին, ոստիկանության Արտաշատի բաժնի ՔՀԲ ծառայողները, ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս, մարմնական վնասվածք պատճառելու կասկածանքով բաժին բերման են ենթարկել Երևանում բնակվող 22-ամյա Աստղիկ Ե․-ին։ 

Նա ներկայացվել է Արարատի մարզային քննչական վարչություն:
Ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործության գործիքը հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է նախաքննություն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]