Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

InSight զոնդն առաջին «սելֆիներն» Է արել Մարսի մակերեւույթին

InSight զոնդն առաջին «սելֆիներն» Է արել Մարսի մակերեւույթին

ԵՐԵՎԱՆ, 12 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: InSight իջեցվող մոդուլն ստացել Է առաջին լիարժեք «սելֆին»՝ իրեն լուսանկարելով իր ռոբոտացված «ձեռքի» մեջ տեղակայված խցիկի միջոցով: Այդ լուսանկարը գիտնականներին կօգնի ընտրելու հորատման աշխատանքների վայրը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է NASA-ի Ռեակտիվ շարժման լաբորատորիան:

«InSight-ի շրջակայքում խոշոր գլաքարերի, բլուրների եւ փոսերի գրեթե լիակատար բացակայությունը նշանակում Է, որ մեր գործիքների աշխատանքին ոչինչ չի սպառնում»,- հայտարարել Է NASA-ում InSight-ի առաքելության ղեկավար Բրյուս Բաներդտը: InSight իջեցվող մոդուլը դեկտեմբերի սկզբին հաջող վայրԷջք Է կատարել Էլիզիումի հովտում՝ Մարսի հասարակածի մոտ: Այն դարձել Է NASA-ի մյուս երկրաբան-զոնդի՝ «Ֆինիքս» լենդերի պաշտոնական ժառանգորդը, որը Մարսի վրա Է իջել 2008 թվականի մայիսին՝ դրա վրա կյանքի հետքերի եւ ջրի որոնումների համար, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:





Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]