1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Լուսինե Հարոյանի ընտրատեղամասում «ԱզգԱԿ»-ն ստացել է 4 ձայն, «ՕԵԿ»-ն Արթուր Բաղդասարյանի տեղամասում` 6 քվե

Լուսինե Հարոյանի ընտրատեղամասում «ԱզգԱԿ»-ն ստացել է 4 ձայն, «ՕԵԿ»-ն Արթուր 
Բաղդասարյանի տեղամասում` 6 քվե

ԵՐԵՎԱՆ, 12 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցած 11 քաղաքական ուժերի առաջին համարների սեփական ընտրատեղամասերում ամենաշատ քվեն ստացել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Իմ քայլը» դաշինքի ցուցակի առաջին համար Նիկոլ Փաշինյանի գլխավորած քաղաքական ուժը, ամենաքիչը` «Ազգային առաջընթաց» կուսակցության ցուցակի առաջին համար Լուսինե Հարոյանինը: «Արմենպրես»-ն առանձնացրել է իրենց իսկ ընտրատեղամասերում ցուցակների առաջին համարների ստացած քվեները:

  1. Հայաստանի Հանրապետական կուսակցություն- Վիգեն Սարգսյան

ԱԺ արտահերթ ընտրությունների նախնական արդյունքներով խորհրդարանում հայտնվելու համար նվազագույն շեմը չհաղթահարած Հայաստանի Հանրապետական կուսակցության ցուցակի առաջին համար Վիգեն Սարգսյանն իր քաղաքացիական պարտքը կատարել է մայրաքաղաքի 9/47 ընտրական տեղամասում: Այս ընտրատեղամասում Հանրապետական կուսակցությունը ստացել է 119 ձայն կամ ընտրություններին մասնակցած 881 քաղաքացիների 13.5% վստահության քվեն:

  1. «Քաղաքացու որոշում» սոցիալ դեմոկրատական կուսակցություն- Սուրեն Սահակյան

Ընտրությունների նախնական արդյունքներով 8533 ձայն ստացած «Քաղաքացու որոշում» սոցիալ դեմոկրատական կուսակցության ցուցակի առաջին համար Սուրեն Սահակյանի կուսակցությունն իր 6/17 ընտրատեղամասում ստացել է 7 ձայն կամ ընտրությանը մասնակցած 816 անձանց 0.85% քվեն, սակայն նշենք, որ Սուրեն Սահակյանի բնակության հասցեն Տավուշի մարզի Կողբ համայնքն է, իսկ Սահակյանն իր իրավունքից օգտվելով քվեարկել է մայրաքաղաքում գտնվող ընտրատեղամասում:

  1. Հայ հեղափոխական դաշնակցություն- Արմեն Ռուստամյան

Դեկտեմբերի 9-ին տեղի ունեցած ԱԺ արտահերթ ընտրությունների նախնական արդյունքներով 5-րդ հորիզոնականում հայտնված Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցության ցուցակի առաջին համար Արմեն Ռուստամյանը քվեարկել է Երևանի 3/23 ընտրատեղամասում: Այստեղ նրա գլխավորած ցուցակին իր ձայնը տվել է ընտրության մասնակցած 990 քաղաքացիներից 25-ը կամ 2.52%-ը:

  1. «Իմ քայլը» դաշինք- Նիկոլ Փաշինյան

ԱԺ արտահերթ ընտրությունների նախնական արդյունքներով 70.44% վստահության քվե ստացած «Իմ քայլը» դաշինքի ցուցակի առաջին համար, ՀՀ վարչապետ պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն իր քաղաքացիական պարտքը կատարել է 8/16 ընտրական տեղամասում: Այստեղ նրա գլխավորած քաղաքական ուժին իր կողմ ձայնն են տվել ընտրությանը մասնակցած 894 քաղաքացիներից 655-ը կամ 73.26%-ը: Այս ցուցանիշն ամենաբարձրն է ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցած 11 քաղաքական ուժերի առաջին համարների սեփական ընտրատեղամասերում իրենց գլխավորած ուժերի գրանցված արդյունքներում:

  1. «Լուսավոր Հայաստան» կուսակցություն- Էդմոն Մարուքյան

Ընտրությունների նախնական արդյունքներով 3-րդ հորիզոնականով խորհրդարան անցած ուժը գլխավորող Էդմոն Մարուքյանը քվեարկել է մայրաքաղաքի 1/20 ընտրատեղամասում: Այստեղ Մարուքյանի կուսակցությանն ընտրել է 1110 քաղաքացիներից 120-ը կամ 10.81%-ը, սակայն նշենք, որ Էդմոն Մարուքյանի գրանցման հասցեն տարբեր է, և կուսակցության ղեկավարը 1/20 ընտրատեղամասում քվեարկել է օգտվելով իր իրավունքից:

  1. «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցություն- Լևոն Շիրինյան

«Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության ցուցակի առաջին համար Լևոն Շիրինյանը քվեարկել է 2/46 ընտրատեղամասում: Այստեղ իր ղեկավարած քաղաքական ուժը ստացել է 19 ձայն կամ քվեարկությանը մասնակցած 864 քաղաքացիներից 2.19%-ի վստահության քվեն:

  1. «Ազգային առաջընթաց» կուսակցություն- Լուսինե Հարոյան

ԱԺ արտահերթ ընտրությունների նախնական արդյունքներով  4122 ձայն ստացած «Ազգային առաջընթաց» կուսակցության ցուցակի առաջին համար Լուսինե Հարոյանն իր 9/36 ընտրական տեղամասում ստացել է 4 ձայն կամ ընտրությանը մասնակցած 950 անձանցից 0.004%-ի վստահության քվեն: Ուշագրավ է, որ Լուսինե Հարոյանի հետ նույն ընտրատեղամասում ընտրելու իրավունք են ունեցել նաև թեկնածուի հետ նույն հասցեում բնակվող ևս 2 քաղաքացի:

  1. «Մենք» դաշինք- Արամ Սարգսյան

ԱԺ արտահերթ ընտրություններում «Մենք» դաշինքի ընտրական ցուցակը գլխավորող Արամ Սարգսյանն իր քաղաքացիական պարտքը կատարել է 13/31 ընտրատեղամասում, որտեղ ընտրությանը մասնակցած 1013 քաղաքացիներից իր ուժին քվեարկել են 111-ը: «Մենք»-ն այդ ընտրատեղամասում ստացել է 10.95% կողմ քվե:

  1. «Օրինաց երկիր» կուսակցություն- Արթուր Բաղդասարյան

«Օրինաց երկիր» կուսակցության նախագահ և նախընտրական ցուցակի առաջին համար Արթուր Բաղդասարյանի 9/49 ընտրատեղամասում ՕԵԿ-ը ստացել է ընտրությանը մասնակցած 643 քաղաքացիներից 6-ի վստահության քվեն կամ 0.93%-ը: Ուշագրավ է, որ այս ընտրատեղամասում Արթուր Բաղդասարյանի հետ քվեարկելու իրավունք են ունեցել նաև իր հետ նույն հասցեում գրանցված ևս 4 անձ:

  1. «Սասնա ծռեր» համահայկական կուսակցություն- Վարուժան Ավետիսյան

ԱԺ արտահերթ ընտրությունների նախնական արդյունքներով ընտրողների 22868 քվեն ստացած «Սասնա ծռեր» համահայկական կուսակցության ցուցակի առաջին համար Վարուժան Ավետիսյանը քվեարկել է 10/49 ընտրատեղամասում: Այստեղ «Սասնա ծռեր»-ը ստացել են 36 ձայն կամ ընտրությանը մասնակցած 878 քաղաքացիների 4.1% վստահության քվեն:

  1. «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն- Գագիկ Ծառուկյան

Ընտրությունների նախնական արդյունքներով երկրորդ հորիզոնականում գտնվող քաղաքական ուժի ղեկավար Գագիկ Ծառուկյանը քվեարկել է Առինջի 29/29 ընտրատեղամասում: ԲՀԿ-ն այստեղ ստացել է 1014 մասնակիցներից 664-ի կամ 65.48% վստահության քվեն:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախնական տվյալներով՝ կուսակցությունների ու կուսակցությունների դաշինքների միջև ընտրողների քվեները բաշխվել են հետևյալ կերպ.

Հայաստանի Հանրապետական կուսակցությունը ստացել է 4,7 տոկոս կամ 59068 ձայն, «Քաղաքացու որոշում» սոցիալ դեմոկրատական կուսակցությունը` 0,68 տոկոս կամ 8533  ձայն, Հայ հեղափոխական դաշնակցությունը` 3,89 տոկոս կամ 48822 ձայն, «Իմ քայլը» դաշինքը` 70,44 տոկոս կամ 884849 ձայն, «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը` 6,37 տոկոս կամ 80049 ձայն, «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցությունը` 0,51 տոկոս կամ 6460 ձայն, «Ազգային առաջընթաց» կուսակցությունը` 0,33 տոկոս կամ 4122 ձայն, «Մենք» դաշինքը` 2 տոկոս կամ 25174 ձայն, «Օրինաց երկիր» կուսակցությունը` 0,99 տոկոս կամ 12390 ձայն, «Սասնա ծռեր» համահայկական կուսակցությունը` 1,82 տոկոս կամ 22868 ձայն, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը` 8,27 տոկոս կամ 103837 ձայն:

Նորայր Շողիկյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]