1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Այսօր Վրաստանում ՆԱՏՕ-ն ավելի շատ Է, բայց մենք Էլ ավելին ենք ցանկանում. Ապատուրայ

Այսօր Վրաստանում ՆԱՏՕ-ն ավելի շատ Է, բայց մենք Էլ ավելին ենք ցանկանում. Ապատուրայ

ԵՐԵՎԱՆ, 12 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Այսօր Վրաստանում ՆԱՏՕ-ն ավելի շատ Է, բայց մենք Էլ ավելին ենք ցանկանում»,- հայտարարել Է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի՝ Հարավային Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի երկրների հարցերով հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայը, որն այցով գտնվում Է Վրաստանում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Գրուզիա Online»-ին:

«Ես անհամբերությամբ եմ սպասում նորընտրիր նախագահի, վարչապետի , արտաքին գործերի եւ պաշտպանության նախարարների հետ հանդիպմանը, ես նաեւ պլանավորում եմ հանդիպել ընդդիմության եւ ոչ կառավարական կազմակերպությունների հետ, որպեսզի տեսնեմ այսօրվա Վրաստանի ամբողջական պատկերը… Մենք շատ լավ 2018 թվական ունեցանք, բազմաթիվ կոնկրետ գործեր են արդեն ավարտվել, եւ ներկայում Վրաստանում ՆԱՏՕ-ն անհամեմատ ավելի շատ Է, բայց մենք Էլ ավելին ենք ցանկանում: Մենք պետք Է կառավարության եւ նորընտիր նախագահի հետ միասին քննարկենք 2019 թվականի պլանները, մենք ցանկանում ենք ավելի շատ ՆԱՏՕ ունենալ Վրաստանում եւ ավելի շատ Վրաստան՝ ՆԱՏՕ-ում»,- հայտարարել Է Ապատուրայը:



Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]