1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Ավետիք Էլոյանը «Քաղաքաշինության ոլորտում նշանակալի ավանդի համար» ոսկե մեդալով է պարգևատրել Վիգեն Արզումանյանին

Ավետիք Էլոյանը «Քաղաքաշինության ոլորտում նշանակալի ավանդի համար» ոսկե 
մեդալով է պարգևատրել Վիգեն Արզումանյանին

ԵՐԵՎԱՆ, 12 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Ավետիք Էլոյանը «Քաղաքաշինության ոլորտում նշանակալի ավանդի համար» ոսկե մեդալով է պարգևատրել տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ, ՀՀ ճարտարագիտական ակադեմիայի ակադեմիկոս, ՀՀ ճարտարապետների միության պատվավոր անդամ Վիգեն Արզումանյանին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ քաղաքաշինության կոմիտեից, երկար տարիներ ոլորտի մասնագիտական բուհում դասավանդելուց բացի, Վիգեն Արզումանյանը գրեթե տասը տարի ղեկավարել է «Հայսեյսմշին» գիտահետազոտական ինստիտուտը։ Նա մեծ ներդրում է ունեցել աղետի գոտու վերականգնման ծրագրային փաստաթղթերի մշակման համար հիմք ծառայած՝ շենքերի տեխնիկական վիճակի հետազննության աշխատանքերում:

Այդ տարիներին «Հայսեյսմշին» ինստիտուտը զբաղվել է շինանյութերի վերահսկողությամբ, կոնստրուկցիաների նախագծմամբ և իրականացմամբ, նրանց հատկությունների ուսումնասիրմամբ: Այս ինստիտուտում է փորձարարական մեծ, բազմակողմանի ուսումնասիրությունների արդյունքում մշակվել հանրապետությունում կարկասային շինարարության ուղղություններից մեկը:

«Հայսեյսմշինը» զբաղվել է նաև սեյսմակայունության հարցերով՝ հաշվարկման մեթոդների կատարելագործմամբ: Այստեղ ոչ միայն տեսականորեն, այլև փորձարարական ճանապարհով ուսումնասիրվել են տարբեր կոնստրուկտիվ լուծումներ ունեցող շենքերի վարքը սեյսմիկ ազդեցությունների տակ:

Կառույցն ունեցել է մոտ 15 լաբորատորիա: Մոսկվայի Մ. Վ. Լոմոնոսովի անվան պետական համալսարանի ծածկերն իրականացվել են «Հայսեյսմշինում» մշակված պանելներով։

Այստեղ փորձարկվում էին բոլոր նոր կառուցվածքները:

«Այսօր ևս հրատապ են պետական փորձաքննական կառույցի ստեղծման, շինարարության և շինարարական նյութերի վերահսկողության խնդիրները»,- կարևորել է Վիգեն Արզումանյանը՝ Ավետիք Էլոյանի հետ զրույցի ընթացքում։ Քաղաքաշինության կոմիտեի նախագահը հավաստիացրել է, որ այս հարցերը գտնվում են Կոմիտեի առաջնահերթությունների շարքում՝ քայլ առ քայլ ոլորտը զարգացնելուն ուղղված ջանքերն արդյունք են տալու:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]