Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Վարդենիսի ավագանին ընդունել է համայնքի ղեկավար Արամ Հարությունյանի հրաժարականը

Վարդենիսի ավագանին ընդունել է համայնքի ղեկավար Արամ Հարությունյանի հրաժարականը

ԳԱՎԱՌ, 12 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ : Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի ավագանին ընդունել է համայնքի ղեկավար Արամ Հարությունյանի հրաժարականը եւ, օրենքով սահմանված կարգի համաձայն, դիմումն ուղղել Գեղարքունիքի մարզպետարան: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի տեղական ինքնակառավարման եւ հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչության պետ Վանիկ Հարությունյանը, քննարկումից հետո համայնքի ղեկավարի հրաժարականի դիմումն ուղարկվելու է ՀՀ վարչապետին՝ եռօրյա ժամկետում Վարդենիս համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար նշանակելու խնդրանքով: Վարդենիս խոշորացված համայնքը ձեւավորվել է ՀՀ ԱԺ 2017 թվականի համապատասխան որոշմամբ, որի կազմում ընդգրկվել են Վարդենիս քաղաքը, Այրք, Վերին Շորժա, Ներքին Շորժա գյուղերը: Արամ Հարությունյանը Վարդենիս համայնքի ղեկավար էր ընտրվել 2017 թվականի նոյեմբերին:

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]