Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Բոլիվիայում Մորալեսի վերընտրման դեմ բողոքողները հրկիզել են դատարանի շենքը

Բոլիվիայում Մորալեսի վերընտրման դեմ բողոքողները հրկիզել են դատարանի շենքը

ԵՐԵՎԱՆ, 12 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հարյուրավոր ուսանողներ Բոլիվիայի Սանտա Կրուս քաղաքում բողոքի ակցիա են անցկացրել երկրի գործող նախագահ Էվո Մորալեսին չորրորդ ժամկետով պետության ղեկավարի պաշտոնում առաջադրելու դեմ եւ հրկիզել են դատարանի շենքը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Deber հրատարակությունը:

Նրա տվյալներով՝ երկու ժամից հրդեհը տեղափակվել Է: Բողոքի մասնակիցների վկայությամբ՝ հրդեհը սարքել Էր տասը մարդ: Բոլիվիայի Գերագույն դատարանը դեկտեմբերի 4-ին գործող նախագահ Էվո Մորալեսին եւ փոխնախագահ Ալվարո Գարսիային թույլատրել Է իրենց թեկնածություններն անընդմեջ չորրորդ ժամկետի համար քվեարկության դնել սկզբնական ընտրություններում, որոնք նշանակված են 2019 թվականի հունվարին: Երկրում ընդհանուր ընտրությունները կկայանան հոկտեմբերին: Ընդդիմությունը մարդկանց կոչ Է արել բողոքի ակցիաներ սկսել: Ինչպես գրում Է Prensa հրատարարկույթունը, բողոքողները նաեւ ավերել են Ազգային հեռահաղորդակցական ընկերության (Entel) շենքը՝ դրա վրա նետելով քարեր, փայտեր եւ այլ առարկաներ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]