Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատը պահանջել Է պատժամիջոցներ սահմանել «Հյուսիսային հոսք – 2»-ի դեմ

ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատը պահանջել Է պատժամիջոցներ սահմանել «Հյուսիսային հոսք – 2»-ի դեմ

ԵՐԵՎԱՆ, 12 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը դեկտեմբերի 11-ին ընդունել Է բանաձեւ, որով Եվրամիության երկրներին կոչ Է արել հրաժարվել «Հյուսիսային հոսք – 2» գազատարի կառուցումից, ինչպես նաեւ հանդես Է եկել այդ նախագծի դեմ պատժամիջոցներ սահմանելու օգտին՝ CAATSA («Պատժամիջոցներով Ամերիկայի հակառակորդներին հակազդելու մասին») օրենքի շրջանակում: Փաստաթուղթը քվեարկության ընթացքում ընդունվել Է պարզեցված ընթացակարգով՝ Կոնգրեսի ստորին պալատի լրիվ կազմով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:


Բանաձեւում, որը զուտ դեկլարատիվ բնույթ Է կրում եւ որի դրույթները պարտադիր չեն կատարման համար, խիստ քննադատության Է ենթարկվում հիշյալ Էներգետիկ նախագիծը եւ նշվում են այն պատճառները, թե ինչու պետք Է դրանից հրաժարվել: Կոնգրեսականների տեսակետով՝ «Հյուսիսային հոսք – 2»-ն Էական հետքայլ Է եվրոպական Էներգաանվտանգության եւ ԱՄՆ-ի շահերի տեսանկյունից, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:




Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]