1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Ստրասբուրգում սուգ Է հայտարարված Սուրբծննդյան տոնավաճառում տեղի ունեցած հրաձգությունից հետո. DNA

Ստրասբուրգում սուգ Է հայտարարված Սուրբծննդյան տոնավաճառում տեղի ունեցած հրաձգությունից հետո. DNA

ԵՐԵՎԱՆ, 12 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ստրասբուրգի քաղաքագլուխ Ռոլան Ռիսը սգո քաղաքում օր Է հայտարարել այն բանից հետո, երբ 29-ամյա տղամարդը հրաձգություն Է սարքել քաղաքի կենտրոնի Սուրբծննդյան տոնավաճառում: Դեկտեմբերի 12-ին այս մասին հայտնել Է DNA լրատվական պորտալը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Պորտալի տվյալներով՝ Սուրբծննդյան տոնավաճառը դեկտեմբերի 12-ին չի աշխատի: Նաեւ քաղաքապետարանի որոշմամբ՝ չեղյալ են հայտարարվել թատրոնների բոլոր ներկայացումները: Հրազենով զինված տղամարդը դեկտեմբերի 11-ի երեկոյան հրաձգություն Է սարքել Ստրասբուրգի կենտրոնի Սուրբծննդյան տոնավաճառում: Վերջին տվյալներով՝ հարձակման զոհ Է դարձել երեք մարդ, 12 հոգի վիրավորվել Է: Ոստիկանությանն առայժմ չի հաջողվել բռնել հրաձիգին: Ըստ որում Le Progres հրատարակությունը հայտնել Է, որ հրաձգությունը տեղի Է ունեցել քաղաքի երեք կետերում: BFMTV հեռուստաալիքի տվյալներով՝ Ֆրանսիայի իշխանությունները տեղի ունեցածը դիտում են որպես ահաբեկչական գործողություն: Կասկածյալը ծագումով Ստրասբուրգից 29-ամյա տղամարդ Է՝ Շերիֆ Շ. անունով:

Ոստիկանության տեղեկատվության համաձայն՝ ավելի վաղ նա ձերբակալման Էր ենթակա սպանության հետ առնչության կասկածանքով: France Info ռադիոկայանը հայտնել Է, որ կասկածյալն առեւանգել Է տաքսի ավտոմեքենա, որով փախել Է պատահարի վայրից: Տաքսու վարորդն ինքը չի տուժել, սակայն նա հայտնել Է, որ հանցագործը վիրավոր Է եղել: AFP-ի տվյալներով՝ կասկածյալը վիրավորվել Է զինվորականների հետ փոխհրաձգության ժամանակ: Ոստիկանական գործողության կապակցութամբ քաղաքում դադարեցված Է տրանսպորտի երթեւեկությունը:

Ֆրանսիայի ՆԳ նախարարությունը կոչ Է արել բնակիչներին դուրս չգալ տներից եւ հետեւել իշխանությունների հանձնարարականներին: ԶԼՄ-ների տվյալներով՝ Գերմանիայի հետ Ֆրանսիայի սահմանին ուժեղացված են սահմանային հսկողության միջոցները: Անվտանգության նկատառումներով ոստիկանությունը փակել Է քաղաքի բոլոր հարավային երթուղիները: Ստրասբորգում իրադրության կարգավորմանն ուղղված ջանքերի համակարգման համար Ֆրանսիայի վարչապետ Էդուար Ֆիլիպը գլխավորել Է միջգերատեսչական ճգնաժամային խումբը: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ժամանել Է Ստրասբուրգ, որտեղ շտապ խորհրդակցություն Է անցկացրել: Նրա հետ միասին քաղաք Է ժամանել ներքին գործերի նախարար Քրիստոֆ Կաստաները: Կաստաները հայտարարել Է, որ հարձակվողի որոնմանը մասնակցում են 350 ոստիկաններ, դատական ոստիկանության 100 աշխատակիցներ, «Սանտինել» հակաահաբեկչական գործողության զինվորներ, Ֆրանսիայի ոստիկանության օպերատիվ արձագանքման ստորաբաժանումներ: Ֆրանսիայի նախագահը ցավակցություն Է հայտնել զոհվածների հարազատներին ու մերձավորներին: «Ազգն իր համերաշխությունն Է հայտնում Ստրասբուրգին, տուժածներին ու զոհերի ընտանիքներին»,- գրել Է Մակրոնը Twitter-ում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]