Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Անջեյ Յագոջինսկիի տրիոն Երևանում ջազային մեկնաբանությամբ հնչեցրեց Շոպենի գործերը

Անջեյ Յագոջինսկիի տրիոն Երևանում ջազային մեկնաբանությամբ հնչեցրեց Շոպենի 
գործերը

ԵՐԵՎԱՆ, 11 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեհաստանի անկախության վերականգման 100-ամյակի կապակցությամբ լեհական ամենահայտնի Անջեյ Յագոջինսկիի տրիոն Երևանում ջազային հետաքրքիր մոտեցումներով ներկայացրեց Եվրոպայի ամենահայտնի կոմպոզիտորներից մեկի` Ֆրեդերիկ Շոպենի ստեղծագործությունները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` երեկոն անցկացվեց դեկտեմբերի 11-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում:

«1989 թվականի նոյեմբերի 11-ին Լեհաստանն ի վերջո անկախացավ 123 տարի պայքարելուց հետո: Սա յուրահատուկ համերգ է. վստահեցնում եմ, որ այս տրիոն Լեհաստանում ամենահայտնի խմբերից մեկն է, որը դասական գործերը մատուցում է ջազային ոճով: Մեզ հաճելի երեկո է սպասվում»,- նշեց ՀՀ-ում Լեհաստանի Հանրապետության դեսպան Պավել Չեպլակը և շնորհակալություն հայտնեց բոլոր ներկաներին:

Համերգային ծրագրում ներկայացվեցին Շոպենի հայտնի ստեղծագործությունները: Հանդիսատեսը բուռն ծափողջյուններով էր արձագանքում կատարումներին:

Միջոցառումն իրականացվեց Լեհաստանի մշակույթի և ազգային ժառանգության նախարարի տեղակալ Յարոսլավ Սելինի բարձր հովանու ներքո:

Ֆրեդերիկ Շոպենը համարվում է «ռոմանտիկ երաժշտության» վարպետներից մեկը: Հիմնականում գրել է դաշնամուրային ստեղծագործություններ. նրա մազուրկաները, պոլոնեզները, բալլադները, վալսերը անվիճելի գլուխգործոցներ են։ Նրա ընկեր Ռոբերտ Շումանն  ասում էր. «Շոպենի ստեղծագործությունները նման են ծաղիկներով ծածկված թնդանոթների»:

Շոպենի  անունը դասվում է այնպիսի մեծությունների անունների կողքին, ինչպիսիք են Բախը, Մոցարտը, Բեթհովենը, Չայկովսկին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]