Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   18 Հունվար

Իսի-Լե-Մուլինոյում Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակին պատարագ է ատուցվել


ԵՐԵՎԱՆ, 11 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դեկտեմբերի 7-ին Փարիզի մերձակա Իսի-Լե-Մուլինո քաղաքի հայկական առաքելական եկեղեցում Ֆրանսիայի հայոց թեմի առաջնորդ Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանի մասնակցությամբ մատուցվեց պատարագ և հոգեհանգստի արարողություն՝ ի հիշատակ 1988թ. Սպիտակի երկրաշարժի զոհերի։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ տեղեկատվության եւ հանրային դիվանագիտության վարչությունից, արարողությանը ներկա էին և ելույթներով հանդես եկան Ֆրանսիայում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանը, Իսի-Լե-Մուլինոյի քաղաքապետ Անդրե Սանտինին (André Santini), Ֆրանսիայի հայոց թեմի առաջնորդ Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանը, ինչպես նաև՝ Մարոնիտ եկեղեցու ներկայացուցիչը:

Իր խոսքում դեսպան Տոլմաջյանը երախտագիտություն հայտնեց Ֆրանսիայի ժողովրդին և ֆրանսահայերին՝ դժվարին պահին առաջիններից մեկը օգնության հասնելու, համերաշխության ու աջակցության համար։

1988թ. Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակին նվիրված պատարագ և հոգեհանգստի արարողություններ տեղի ունեցան նաև Փարիզի Սուրբ Հովհաննես, Լիոնի Սուրբ Հովհաննես և Մարսելի Սուրբ Թարգմանչաց հայկական եկեղեցիներում:

Դեկտեմբերի 8-ին հիշատակման միջոցառում տեղի ունեցավ նաև Փարիզի մերձակա Մեդոն քաղաքի քաղաքապետարանում։




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ