Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

ՀՀ ՊՆ պատվիրակությունը աշխատանքային այցով Լեհաստանում էր

 ՀՀ ՊՆ պատվիրակությունը աշխատանքային այցով Լեհաստանում էր
ԵՐԵՎԱՆ, 11 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դեկտեմբերի 8-ից 11-ը ՀՀ պաշտպանության նախարարության և ՆԱՏՕ-ի «Պաշտպանական կրթության զարգացման /DEEP/» ծրագրի համագործակցության շրջանակներում աշխատանքային այցով Լեհաստանում էր ՀՀ ՊՆ պատվիրակությունը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, այցի շրջանակներում լեհական կողմը ներկայացրել է հեռավար տարաբաշխված ուսուցման ոլորտում Լեհաստանի կարողությունները, կուտակած փորձը, մշակվող ծրագրերը: Գործնական ցուցադրական պարապմունքներ են ներկայացվել հեռավար ուսուցման կուրսերի ստեղծման արդի գործիքակազմի վերաբերյալ:

ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական Դավիթ Ղազարյանը և ՆԱՏՕ-ի «Պաշտպանական կրթության զարգացման /DEEP/» ծրագրի հետ ՀՀ պաշտպանության նախարարության համագործակցության համակարգող Տիգրան Հարությունյանը լեհ գործընկերներին են ներկայացրել Հայաստանի պաշտպանական համակարգում հեռավար ուսուցման ոլորտում իրականացված աշխատանքները, ձեռքբերումներն ու ապագա ծրագրերը:

Այցի ընթացքում քննարկվել են նաև Հայաստանի և Լեհաստանի ռազմաուսումնական հաստատությունների միջև հեռավար տարաբաշխված ուսուցման ոլորտում համագործակցության հետագա զարգացմանն առնչվող հարցեր:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]