Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Երևանի Բաղրամյան պողոտայի առաջին փակուղին անվանակոչվեց Ռաֆայել Լեմկինի անվամբ

Երևանի Բաղրամյան պողոտայի առաջին փակուղին անվանակոչվեց Ռաֆայել Լեմկինի 
անվամբ

ԵՐԵՎԱՆ, 11 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի Մարշալ Բաղրամյան պողոտայի 1-ին փակուղին  անվանակոչվեց իրավագետ, «ցեղասպանություն» եզրույթի հեղինակ Ռաֆայել Լեմկինի անվամբ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ փողոցի անվանակոչման հանդիսավոր արարողությանը, Երևանի քաղաքապետի տեղակալ Սերգեյ Հարությունյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ Ռաֆայել Լեմկինի անվան փողոց ունենալու մասին որոշումը կայացվել է ավագանու նիստի ժամանակ: «Մի քանի տարբերակ է քննարկվել և ընտրվել է հենց այս փողոցը: Կարծում եմ շատ ճիշտ փողոց է ընտրվել մեծանուն Լեմկինի անվամբ վերանվանելու համար»,- ասաց նա:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ցեղասպանության հարցերով հատուկ խորհրդական Ադամա Դիենգի խոսքով՝ Ռաֆայել Լեմկինը տեսել և զգացել է ցեղասպանությունը և մշակել  եզրույթը: «Այսօր մենք մեր հարգանքի տուրքն ենք մատուցում այն մարդուն, ով իր կյանքը նվիրեց միջազգային իրավական փաստաթղթի ստեղծմանը»,- ընդգծեց նա՝ շնորհակալություն հայտնելով Երևանի քաղաքապետին փողոցը Լեմկինի անվամբ անվանակոչելու համար:

Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփն էլ հավելեց, որ 70 տարի առաջ այս օրերին միջազգային հանրությունը համախմբվեց ընդունելու համար մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը, և այդ իրադարձությունից մեկ օր առաջ էլ ընդունվեց ցեղասպանության կանխարգելման և պատժի միջազգային կոնվենցիան: «Այսօր մենք մեր հարգանքի տուրքն ենք մատուցում մի մարդու, ով մեծ ծառայություններ է ունեցել այս ոլորտում, և հարգում ենք նրա թողած ժառանգությունը: Որպես Լեհաստանում մեծացած, հրեական համայնքի ներկայացուցիչ, նա դարձավ նացիզմի դեմ պայքարի կարևորագույն ներկայացուցիչներից մեկը»,- ներկայացրեց Շոմբի Շարփն՝ ընդգծելով, որ  Լեմկինը մարդ էր, ով խորապես ազդված էր զանգվածային բնաջնջումներից և Հոլոքոստից և մասնակցել էր ցեղասպանության կոնվենցիայի նախագծմանը, ինչը հանդիսանում է ՄԱԿ-ի նախաձեռնած կարևորագույն իրադարձություններից մեկը:

Լուսանկարները՝ Գևորգ Պերկուպերկյանի

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]