Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Ռոբերտ Քոչարյանի աջակիցները բողոքի ակցիա են անցկացնում նրան ազատ արձակելու պահանջով

Ռոբերտ Քոչարյանի աջակիցները բողոքի ակցիա են անցկացնում նրան  ազատ 
արձակելու պահանջով

ԵՐԵՎԱՆ, 11 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մի խումբ աջակիցներ պահանջում են նրա ազատ արձակումը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ՀՀ երկրորդ նախագահի աջակիցները բողոքի ակցիա են անցկացնում Երևանի Հանրապետության հրապարակում: Բողոքի ակցիայի համակարգող, «Հայոց ազգային դաշինք» նախաձեռնության նախագահ Արմեն Մինասյանն ընդգծեց, որ Ռոբերտ Քոչարյանի պետք է անհապաղ ազատ արձակվի, քանի որ որևէ կապ չունի  մարտի 1-ի արյունալի իրադարձությունների հետ: «Նա արել է այն քայլերը, որոնք եղել են նախագահի լիազորությունների շրջանակներում»,- ասաց Մինասյանը:

Բողոքի ակցիայի մասնակիցները Հանրապետության հրապարակից ուղևորվում են ՀՀ գլխավոր դատախազության շենք՝ ակցիան այնտեղ շարունակելու համար: Արմեն Մինասյանը նշեց, որ իրենց համար անհասկանալի է, որ դատական նիստին, որում Ռոբերտ Քոչարյանին կրկին կալանավորելու որոշում է կայացվել, մեղադրող կողմից մասնակցել է նաև ՀՀ գլխավոր դատախազը:

Մինասյանն ասաց, որ պատրաստվում են պարզաբանում ստանալ, թե ինչո՞ւ է գլխավոր դատախազը մասնակցել այդ դատական նիստին:

ՀՀ վերաքննիչ դատարանը վճռել էր  ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ  Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշումը թողնել անփոփոխ:Առաջին ատյանի դատարանը նախկինում որոշելէր որպես Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց ընտրել կալանքը: Ռոբերտ Քոչարյանը դեկտեմբերի 7-ին ինքնակամ ներկայացել է ՀՀ ազգային անվտանգության շենքում գտնվող «Երեւան Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ և կալանավորվել:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]