Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   16 Հունվար

Թել Ավիվում հատուկ «եվրագյուղ» կկառուցեն Եվրատեսիլի համար


ԵՐԵՎԱՆ, 11 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թել Ավիվի քաղաքապետարանը հատուկ «եվրագյուղ» կկառուցի Եվրատեսիլի բացման կապակցությամբ, որը կկայանա 2019 թվականի մայիսին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՌԻԱ Նովոստիին հայտնել Է քաղաքագլխի խորհրդական Իլանա Մխաելին, որը երգի միջազգային մրցույթի նախապատրաստման այլ մանրամասներ Է պատմել:

«Մրցույթը կանցկացվի «Գանեյ-Տաարուխա» արդիականացված ցուցահանդեսային կենտրոնում, որը փորձերի ու համերգների ժամանակ կվերածվի բեմահարթակի ու հանրության համար նախատեսված դահլիճի, որոնք կտեղավորեն 9 հազար հանդիսականների: Մայիսի 14-ին եւ 16-ին տեղի կունենան համապատասխանաբար կիսաեզրափակիչները, իսկ մայիսի 18-ին կկայանա գլխավոր իրադարձությունը՝ եզրափակիչն ու հաղթողների պարգեւատրումը»,- պատմել Է գործակալության զրուցակցուհին: Թել Ավիվի քաղաքապետարանը, բացի մրցույթի անմիջական կազմակերպումից, մտադիր Է մի շար հեիտաքրքիր միջոցառումներ անցկացնել «Եվրատեսիլի» շուրջ: Միխաելիի խոսքով՝ Չարլզ Կլորի զբոսայգում՝ ծովափին, հյուրերի համար կստեղծվի «Եվրագյուղ», որտեղ տասն օրվա ընթացքում նոն-ստոպ ռեժիմով կանցկացվեն համերգներ բաց հարթակներում, տարբեր թեմատիկ ուղղվածության երեկույթներ, այնտեղ «Եվրատեսիլի» սիրահարները հավանաբար կհանդիպեն այդ մրցույթի նախորդ ու ներկա աստղերին: Քաղաքագլխի խորհրդականը ճշտել Է, որ «Եվրատեսիլ-2019»-ը կլուսաբանեն շուրջ 1500 լրագրողներ, որոնց համար մամուլի կենտրոն կհանդերձվի ցուցահանդեսային համալիրի տարածքում:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ