Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   20 Սեպտեմբեր

«Արագած»-ը շարունակում է առաջատար մնալ ներքին առաջնությունում


ԵՐԵՎԱՆ, 11 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բասկետբոլի Հայաստանի կանոնավոր առաջնության առաջատարն անփոփոխ է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` առաջին տեղում «Արագած»-ն, որն ունի 18 միավոր: Երկրորդ տեղում 17 միավորով «Ուրարտու»-ն է: Եռյակի վերջում 16 միավորով «Արթիկ»-ն է: ՖԻՄԱ-ն, «Էրեբունի»-ն և «Արցախ»-ն ունեն 13-ական միավոր:

Ա լիգայի երրորդ շրջանը կմեկնարկի դեկտեմբերի 15-ին, որտեղ տեղի կունենան հետևյալ հանդիպումները՝  «Ուրարտու»-«Էրեբունի Սեդարս» , ՖԻՄԱ-«Արցախ», «Արթիկ» –«Արագած»:

Վարվառա Հայրապետյան 




Լրահոս

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ