Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Դեկտեմբերի  11-ին դատարանը կհրապարակի Մանվել Գրիգորյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը

Դեկտեմբերի  11-ին դատարանը կհրապարակի Մանվել Գրիգորյանի խափանման միջոցի 
վերաբերյալ որոշումը

ԵՐԵՎԱՆ, 11 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն նստավայրում նախաքննական մարմնի միջնորդությամբ` ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի խափանման միջոց կալանքը ևս երկու ամսով երկարաձգելու հարցի քննությունը ավարտվեց: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց Գրիգորյանի պաշտպան Արսեն Մկրտչյանը:

«Ավարտվեց նիստը, դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու: Որոշումը հրապարակվելու է այսօր»,- ասաց Մկրտչյանը:

Պաշտպանի խոսքով` Մանվել Գրիգորյանը հանդես է եկել ելույթով, նա իր դեմ ներկայացված մեղադրանքը շարունակում է չընդունել:

« Նրա մոտ եկել էր շտապօգնություն, քանի որ առողջությունը կտրուկ վատացել էր` շաքարային դիաբետի ցուցանիշի բարձրացումով: Վատացումը ես արտառոց չէի համարի, որովհետև 6 ամիս գտնվել է փակ տարածքում` խցում,  և մեքենայով բերելը, մանավանդ, ծանր հիվանդին, պետք է հանգեցներ այս վատացմանը»,- ասաց Մկրտչյանը:

Պաշտպանը նաև հայտնեց, որ Մանվել Գրիգորյանին 20 միլիոն դրամի չափով գրավի դիմաց ազատ արձակման  միջնորդություն է ներկայացրել:

Հարցին` թե ինչպես է նա այդ գումարը պատրաստվում ներկայացնել, եթե ամբողջ գույքը գտնվում է կալանքի տակ, պաշտպանը պատասխանեց, որ նա ազատամարտիկ է և ունի ընկերներ, ովքեր պատրաստ են տալու այդ գումարը:

Մանվել Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով՝ ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու և այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ պահելու համար, ինչպես նաև քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ  յուրացման եղանակով իր վստահությանը հանձնված առանձնապես խոշոր չափերով ուրիշի գույք հափշտակելու համար:

Հունիսի 16-ին Մանվել Գրիգորյանը ձերբակալվել է, ապա հունիսի 19-ին Ազգային ժողովի պատգամավորների քվեարկությամբ զրկվել պատգամավորական անձեռնմխելիությունից ու դատարանի որոշմամբ կալանավորվել:

Կալանքի տակ գտնվելու ընթացքում պատգամավորի պաշտպանները բազմիցս բարձրաձայնել են նրա առողջական խնդիրների մասին՝ նշելով, որ իրենց պաշտպանյալի կյանքին վտանգ է սպառնում:

Կարեն Խաչատրյան

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]