Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Եվրամիության 2019 թվականի բյուջեն հաստատել են 148,2 մլրդ եվրոյի չափով

Եվրամիության 2019 թվականի բյուջեն հաստատել են 148,2 մլրդ եվրոյի չափով
ԵՐԵՎԱՆ, 11 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիության 2019 թվականի բյուջեն հաստատվել Է 148,2 մլրդ եվրոյի չափով, ինչը 2,4 տոկոսով ավելի Է, քան 2018 թվականին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է ԵՄ-ի խորհրդի` դեկտեմբերի 11-ին տարածված հայտարարության մեջ:
«Դեկտեմբերի 11-ին Խորհուրդը հաստատեց Եվրամիության 2019 թվականի բյուջեի շուրջ Եվրախորհրդարանի հետ համաձայնագիրը: Այդ բյուջեի շրջանակում ընդհանուր ֆինանսական պարատավորությունները սահմանված են 165,8 մլրդ եվրոյի չափով, ինչը 3,2 տոկոսով ավելի Է 2018 թվականի համանման ցուցանիշից, ընդհանուր վճարումները՝ 148,2 մլրդ եվրոյի չափով, ինչը 2,4 տոկոսով ավելի Է անցած տարվա ցուցանիշից»,- նշվում Է փաստաթղթում:
2019 թվականի հիմնական ծախսերը նախատեսված են տնտեսության կայուն աճի աջակցման ծրագրերի համար՝ 57,4 մլրդ եվրո, հետամնաց տարածաշրջանների զարգացման ծրագրերի համար՝ 47 մլրդ եվրո: Երրորդ տեղում մրցունակության աջակցման եւ աճի ու զբաղվածության համար եվրոպական պլանն Է՝ 20,5 մլրդ եվրո: ԵՄ-ի ինստիտուտների վարչական ծախսերի համար հատկացված Է 9,95 մլրդ եվրո, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]