Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Աննա Հակոբյանն աշխատանքային այցով կմեկնի Շվեյցարիայի Համադաշնություն

Աննա Հակոբյանն աշխատանքային այցով կմեկնի Շվեյցարիայի Համադաշնություն

ԵՐԵՎԱՆ, 11 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատարի տիկին, «Իմ քայլը» և «City of smile» հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը դեկտեմբերի 12-ից 17-ն աշխատանքային այցով կմեկնի Շվեյցարիայի Համադաշնություն:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այցի ընթացքում նախատեսվում է Աննա Հակոբյանի հանդիպումը հայ-շվեյցարական խորհրդարանական բարեկամության խմբի անդամների, ինչպես նաև մի շարք  բարերարների հետ: Աննա Հակոբյանը կայցելի նաև «Ֆրանկ Մյուլլեր» գործարան, Հայոց ցեղասպանության հիշատակին  նվիրված «Հիշողության լապտերներ» հուշահամալիր, Ժնևի հայկական կենտրոնում կհանդիպի հայ համայնքի ներկայացուցիչներին: Այցի ընթացքում տիկին Հակոբյանը   կմասնակցի Ժնևի Թոփալյան վարժարանի սաների ավարտական երեկոյին, ինչպես նաև ներկա կգտնվի Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելիցին նվիրված համերգին:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]