Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Brexit-ի շուրջը քվեարկության չեղարկումից հետո ընդդիմությունը Մեյին մեղադրել Է խորհրդարանին չհարգելու մեջ

Brexit-ի շուրջը քվեարկության չեղարկումից հետո ընդդիմությունը Մեյին մեղադրել Է խորհրդարանին չհարգելու մեջ

ԵՐԵՎԱՆ, 11 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրիտանական ընդդիմության առաջնորդները Միացյալ Թագավորության վարչապետ Թերեզա Մեյին մեղադրել են խորհրդարանի որոշումները չհարգելու մեջ՝ Brexit-ի պայմանների համաձայնեցման շուրջը դեկտեմբերի 11-ին պլանավորված քվեարկությունը չեղյալ հայտարարելու պատճառով: Մեյին հասցեագրված նամակի տեքստը, որի տակ դրված են հինգ ընդդիմադիր խորհրդարանական կուսակցությունների առաջնորդների ստորագրությունները, դեկտեմբերի 11-ին իր Twitter-ում հրապարակել Է Sky News հեռուստաալիքի առաջատար քաղաքական մեկնաբան Ֆայսալ Իսլամը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«(Brexit-ի գործարքի հաստատման հարցի շուրջը) քննարկումների եւ քվեարկության նոր ժամկետներ չեն որոշվել: Մենք կարծում ենք, որ քվեարկության հետաձգումը ցուցադրում Է խորհրդարանի եւ դրա այն անդամների նկատմամբ հարգանքի բացակայությունը, որոնք արդեն արտահայտվել են կամ մտադություն ունեին արտահայտվելու քննարկումների ընթացքում: Խորհրդարանի որոշումները վերստին անտեսվում են»,- ասված Է փաստաթղթում: Այժմ Լեյբորիստական կուսակցության, «Լիբերալ դեմոկրատների», Շոտլանդիայի ազգային կուսակցության, «Փլայդ քամրի»-ի եւ «Կանաչների» կուսակցության ղեկավարությունը Մեյից պահանջում Է պարզաբանել, թե նա պլանավորում Է արդյոք խորհրդարանին ներկայացնել Եվրամիության հետ վերանայված համաձայնագիրը եւ սահմանված ժամկետում (մինչեւ 2019 թվականի հունվարի 21-ը) կկատարի արդյոք Համայնքների պալատին իրազեկելու պարտավորությունն այն դեպքում, եթե Brexit-ն իրականացվի առանց Բրյուսելի հետ գործարքի, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:




Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]