Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   16 Հունվար

Քվեարկությունը տեղի է ունեցել խաղաղ մթնոլորտում․ Մարդու իրավունքների պաշտպանը՝ ԱԺ ընտրությունների մասին


ԵՐԵՎԱՆ, 11 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դեկտեմբերի 9-ին կայացած ԱԺ արտահերթ ընտրությունների քվեարկությունը տեղի է ունեցել հանգիստ մթնոլորտում՝ առանց լարվածության: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնի պետ Նունե Հովսեփյանը՝ փոխանցելով Պաշտպանի դիրքորոշումը։   

«Ընտրական ողջ գործընթացում Պաշտպանի աշխատակազմը քաղաքացիների բարձրացրած խնդիրների լուծման նպատակով արդյունավետ համագործակցություն է ունեցել ՀՀ ոստիկանության Անձնագրային և վիզաների վարչության, ինչպես նաև Շտաբի հետ։ Առանձնակի ուշադրություն է դարձվել դիտորդական ու լրագրողական աշխատանքների ապահովմանը»,- փոխանցեցին Պաշտպանի աշխատակազմից:

Հիշեցնենք, որ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների օրը Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կենտրոնական և մարզային ստորաբաժանումների, ինչպես նաև ստորաբաժանում չունեցող մարզեր գործուղված աշխատանքային խմբերի թեժ-գիծ հեռախոսահամարներին ստացվել է ընտրական գործընթացին վերաբերող 89 ահազանգ, ուսումնասիրվել և վերլուծվել են լրատվամիջոցներում Երևանի և մարզերի տեղամասերում հնարավոր իրավախախտումների վերաբերյալ տեղ գտած ավելի քան 870 հրապարակումներ:

 




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ