Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Արոնյանը մեկնարկում է Լոնդոնի դասական մրցաշարում

Արոնյանը մեկնարկում է Լոնդոնի դասական մրցաշարում

ԵՐԵՎԱՆ, 11 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական շախմատի առաջատար, աշխարհի գործող գավաթակիր Լևոն Արոնյանը մեկնարկում է Լոնդոնի դասական մրցաշարում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Լոնդոնում այսօր մեկնարկում Լոնդոն Չեսս Կլասիկ մրցաշարը, որին մասնակցելու են 4 շախմատիստ՝ հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը, Ֆաբիանո Կարուանան, Հիկարու Նակամուրան և Մաքսիմ Վաշիե-Լագրավը: Մրցաշարն ունի անցկացման յուրօրինակ ձևաչափ: Մրցաշարը կանցկացվի նոկաուտ համակարգով: Կիսաեզրափակչում Լևոն Արոնյանի մրցակիցն է լինելու Մաքսիմ Վաշիե Լագրավը, իսկ Կարուանան և Նակամուրան կմրցեն միմյանց դեմ: Զույգերի հաղթողները կհանդիպեն միմյանց եզրափակչում, իսկ պարտվողները կպայքարեն 3-րդ հորիզոնականի համար:
Դեկտեմբերի 11-ին և 12-ին կխաղարկվեն պարտիաներ դասական շախմատի կանոններով, իսկ դեկտեմբերի 13-ին կխաղարկվեն արագ և կայծականային շախմատի պարտիաներ: Եզրափակիչը և 3-րդ տեղի համար մրցախաղը տեղի կունենա դեկտեմբերի 15-17-ը:

 

 

Վարվառա Հայրապետյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]