1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Արսեն Թորոսյանն ու ԱԶԲ ներկայացուցիչը քննարկել են համատեղ աշխատանքային խումբ ստեղծելու հնարավորությունը

Արսեն Թորոսյանն ու ԱԶԲ ներկայացուցիչը քննարկել են համատեղ աշխատանքային 
խումբ ստեղծելու հնարավորությունը

ԵՐԵՎԱՆ, 11 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) կենտրոնական և արևմտյան դեպարտամենտի սոցիալական ոլորտի վարչության տնօրեն Ռի Հիրաոկային և սոցիալական ոլորտի բաժնի առողջապահության ավագ մասնագետ Ռուզել Լավադոյին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, հանդիպման ընթացքում քննարկվել է համատեղ աշխատանքային խումբ ստեղծելու հնարավորությունը, որը, բացի տեխնիկական օժանդակությունից, կաջակցի նաև առողջապահության ոլորտի քաղաքականության և ռազմավարական նշանակության փաստաթղթերի մշակման հարցերում:

Արսեն Թորոսյանը կարևորել է այս ուղղություններով համագործակցությունը, հույս հայտնելով, որ ծրագրերը կլինեն երկարատև և գործուն:

Կողմերը խոսել են էլեկտրոնային առողջապահության, մասնագիտական կրթության, բժշկական ապահովագրության ներդրման և պետություն-մասնավոր հատվածում համագործակցության զարգացմանն ուղղված հարցերի շուրջ:

ԱԶԲ ներկայացուցիչները նշել են, որ պատրաստ են տրամադրել խորհրդատվություն, ինչպես նաև ներդնել վարկային կամ դրամաշնորհային միջոցներ` Հայաստանում միջազգային չափանիշներին և կառավարման սկզբունքներին համապատասխանող բուժհաստատություններ ունենալու նպատակով:

Երկուստեք շեշտել են, որ համատեղ աշխատանքը և համագործակցությունը շարունակական են լինելու:  



 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]