Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Ավստրալիան Երուսաղեմը ճանաչել Է Իսրայելի մայրաքաղաքը

Ավստրալիան Երուսաղեմը ճանաչել Է Իսրայելի մայրաքաղաքը

ԵՐԵՎԱՆ, 11 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավստրալիայի կառավարությունը որոշում Է ընդունել Երուսաղեմը ճանաչել Իսրայելի մայրաքաղաքը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է NEWSru Israel ինտերնետ-հրատարակությունը` հղում անելով ավստրալական ԶԼՄ-ներին:

Ընդսմին Կանբերան իր դեսպանատունը չի տեղափոխելու Երուսաղեմ, այլ հյուպատոսություն Է բացելու այնտեղ: Ներկայում Երուսաղեմում գործում են ԱՄՆ-ի եւ Գվատեմալայի դեսպանությունները: Պարագվայը, որը դեսպանատունը տեղափոխել Էր Երուսաղեմ, մի քանի ամիս անց այն վերադարձրեց Թել Ավիվ:

Դեսպանատունը Երուսաղեմ տեղափոխելու մտադրության մասին հայտարարել Է նաեւ Բրազիլիայի նոր նախագահ Ժաիր Բոլսոնարուն, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am