Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

ՄԱԿ-ը պլանավորում Է 5,5 մլրդ դոլար հատկացնել սիրիացի փախստականների կարիքների համար

ՄԱԿ-ը պլանավորում Է 5,5 մլրդ դոլար հատկացնել սիրիացի փախստականների կարիքների համար

ԵՐԵՎԱՆ, 11 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2019-2020 թվականների համար ՄԱԿ-ի մշակած օգնության տարածաշրջանային ծրագիրը 5,5 մլրդ դոլարի չափով ֆինանսավորում Է նախատեսում Թուրքիայում, Լիբանանում, Հորդանանում, Եգիպտոսում եւ Իրաքում հանգրվանած սիրիացի փախստականների կարիքները հոգալու համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, դեկտեմբերի 11-ին Ժնեւում հայտնել Է ՄԱԿ-ի փախստականների գործերի գերագույն կոմիսարի վարչությունը:

«ՄԱԿ-ի հիմնարկությունները եւ գործընկերային ոչ կառավարական կազմակերպություններն այսօր հրապարակել են փախստականներին օգնելու տարածաշրջանային ծրագիրը: 5,5 մլրդ դոլարի այդ ծրագիրը նախատեսված Է Թուրքիայի, Լիբանանի, Հորդանանի, Եգիպտոսի եւ Իրաքի կողմից ազգային մակարդակով գործադրվող ջանքերին աջակցելու համար, որպեսզի հաղթահարվի սիրիական ճգնաժամի շարունակվող ազդեցությունը»,- նշում Է ՄԱԿ-ի վարչությունը:

Ընդգծվում Է, որ ներկայում տարածաշրջանի երկրներում գրանցված են 5,6 մլն սիրիացի փախստականներ, ներառյալ մոտավորապես 1 մլն նորածիններ:

Ծրագրով, մասնավորապես, նախատեսվում Է օգնություն ցուցաբերել տեղական այն համայնքներին, որոնք ընդունել են սիրիացիներին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]