Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Facebook-ի օգտատերերը պաշտպանում են «դեղին բաճկոնավորների»՝ նոր ակցիաներ ձեռնարկելու կոչը

Facebook-ի օգտատերերը պաշտպանում են «դեղին բաճկոնավորների»՝ նոր ակցիաներ ձեռնարկելու կոչը

ԵՐԵՎԱՆ, 11 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Facebook սոցիալական ցանցի վեց հազարից ավելի օգտատերեր մտադիր են Ֆրանսիայում մասնակցել «դեղին բաճկոնավորների»՝բողոքի նոր ընդգրկուն ակցիային, որը կարող Է տեղի ունենալ առաջիկա շաբաթ օրը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Միջոցառման վերաբերյալ հայտարարությունը, որը վերնագրված Է «Գործողություն հինգերորդ. շախ ու մատ», սոցիալական ցանցում զետեղված Է «Պաշտոնական «դեղին բաճկոններ» խմբի կողմից»: «Հանդիպում ենք շաբաթ օրը՝ դեկտեմբերի 15-ին, Փարիզում: Հանդիպման վայրը կհայտնվի վերջին պահին»,- գրված Է անոնսում: Դեկտեմբերի 11-ին Երեւանի ժամանակով ժամը 13:30-ի դրությամբ հայտարարության տակ «մասնակցելու եմ» նշումն արել Է 6510 մարդ: Եվս գրեթե 35 հազար մարդ սեղմել Է «հետաքրքրում Է » կոճակը:

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը դեկտեմբերի 10-ի երեկոյան ուղերձ Է հղել ազգին՝ հայտարարելով այն որոշումների մասին, որոնք ինքն ընդունել Է «դեղին բաճկոնավորների» ելույթների հետ կապված ճգնաժամի ֆոնին: Մակրոնը, մասնավորապես, խոստացել Է 2019 թվականից ամսական նվազագույն աշխատավարձի 100 եվրոյով բարձրացում, այս տարվա վերջին լրացուցիչ չհարկվող պարգեւավճար աշխատող ֆրանսիացիներին, հարկերի վերացում այն թոշակառուների համար, որոնց թոշակը ցածր Է 2 հազար եվրոյից: Նաեւ Ֆրանսիայի ղեկավարը դատապարտել Է ոստիկանների դեմ կիրառված բռնությունը բողոքի ակցիաների ընթացքում: Մակրոնի կողմից հայտարարված միջոցառումները դարձել են «դեղին բաճկոնավորների» շարժման պահանջների պատասխանը, որոնք բողոքի ակցիաներ են անցկացնում նոյեմբերի կեսերից: Ցույցերը հաճախ ուղեկցվում են ոստիկանության հետ ընդհարումներով եւ անկարգություններով:

Չնայած հարկերի եւ աշխատավարձների նվազագույն մակարդակի աճի առումով վերջին ժամանակներս կատարված զիջումներին, «դեղին բաճկոնները» մտադիր են շարունակել իրենց ակցիաները: Իրավապահ մարմինների վերջին տվյալների համաձայն՝ «դեղին բաճկոնների» շարժման բողոքի ակցիաների ընթացքում բերման ենթարկվածների ընդհանուր թիվը նոյեմբերի կեսերից ի վեր գերազանցել Է 4,5 հազարը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]