Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Յունկերը հավաստեց, որ Brexit-ի շուրջ գործարքը միակ հնարավորն Է

Յունկերը հավաստեց, որ Brexit-ի շուրջ գործարքը միակ հնարավորն Է

ԵՐԵՎԱՆ, 11 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան Կլոդ Յունկերը Եվրախորհրդարանում հավաստել Է, որ Brexit-ի շուրջ Մեծ Բրիտանիայի հետ ձեռք բերված պայմանավորվածությունը միակ հնարավորն Է: «Մենք հասել ենք համաձայնության… Այդ գործարքը հնարավոր լավագույնն Է ու միակ հնարավորը»,- ասել Է նա:

Ելնելով Յունկերի խոսքից՝ հնարավորություն կա հավելյալ բացատրությունների ու մեկնաբանությունների, բայց առանց միությունից երկրի անջատվելու վերաբերյալ համաձայնագրի վերանայման: «Անջատվելու վերաբերյալ համաձայնագիրը չի վերաբացվելու բանակցությունների համար»,- ընդգծել Է նա:

Մինչդեռ Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը դեկտեմբերի 11-ին շրջագայության Է մեկնում եվրոպական մայրաքաղաքներ, որպեսզի փորձի քննարկել Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու պայմանների վերաբերյալ համաձայնագրի դրույթների մեղմացման հնարավորությունը: Մասնավորապես, Մեյը կցանկանար եվրոպացի գործընկերներից ավելի ծանրակշիռ հավաստիացումներ ստանալ առ այն, որ իռլանդական սահմանի վերաբերյալ ավելի վաղ համաձայնեցված սխեման, որը փաստորեն անհնարին Է դարձնում Հյուսիսային Իռլանդիայի դուրս գալը ԵՄ-ի հետ մաքսային միությունից, ժամանկավոր Է, գրում Է թերթը:

Վարչապետը դեկտեմբերի 11-ին հանդիպում կունենա Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերի, Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի, ինչպես նաեւ, հնարավոր Է՝ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ: Նախօրյակին Մեյը չեղարկել Է քվեարկությունը բրիտանական խորհրդարանի Համայնքների պալատում Brexit-ի պայմանների վերաբերյալ կառավարական համաձայնագրի շուրջ, որը պետք Է կայանար դեկտեմբերի 11-ին: Տեղի դիտորդների գնահատումների համաձայն՝ Մեյի կառավարությունը պարտություն Էր կրելու քվեարկության անցկացման դեպքում, քանի որ իշխող Պահպանողական կուսակցության եվրասկեպտիկների թեւը, ինչպես նաեւ հյուսիսիռլանդական Դեմոկրատական յունիոնիստական կուսակցությունից թորիներին պաշտանող պատգամավորները կտրուկ դեմ են Brexit-ի վերաբերյալ նախարարների կաբինետի պատրաստած գործարքին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]