1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Քաղտեխնոլոգը գտնում է, որ նորաստեղծ խորհրդարանում ընդդիմություն կա

Քաղտեխնոլոգը գտնում է, որ նորաստեղծ խորհրդարանում ընդդիմություն կա

ԵՐԵՎԱՆ, 11 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը չի կարծում, որ նորաստեղծ խորհրդարանում ընդդիմություն չկա:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` դեկտեմբերի 11-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ քաղտեխնոլոգը նշեց, թե այնպես չի, որ խորհրդարան անցած «Բարգավաճ Հայաստանը» և «Լուսավոր Հայաստանը» ընդդիմություն չեն:

«Հասարակությունում կա մի զանգված, որ մտածում է, թե ընդդիմությունը նա է, որը պետք է անպայման հայհոյի: Ընդդիմությունը պետք է առաջարկի հարցերի լուծման այլ ճանապարհներ, այլ մոտեցումներ՝ տարբերվող իշխանության մոտեցումներից և լուծման ճանապարհներից: Սա է քաղաքական ընդդիմությունը: Հիմա ասել, որ «Լուսավոր Հայաստան»-ը և «Բարգավաճ Հայաստանը» ընդդիմություն չեն, այդպես չէ: Այն ուժերը, որոնք  խորհրդարանում իշխանություն կամ կոալիցիայի մաս չեն կազմում, ընդդիմություն են»,- ասաց Քոչարյանը:

Ըստ քաղտեխնոլոգի`  արտախորհրդարանական ընդդիմությունը կլինի շատ ավելի ծայրահեղ ի դեմս Հանրապետական կուսակցության, ինչպես նաև ՀՅԴ-ի, սակայն վերջինիս պարագայում դա հիմնականում կապված կլինի արտաքին քաղաքականության և ԼՂ հակամարտության կարգավորման հետ իշխանության մերձեցման հետ:

«Չեմ կարծում, որ Դաշնակցությունը այդ աստիճան ծայրահեղ կլինի, ինչքան Հանրապետականը: Դաշնակցության  ծայրահեղ լինելը կախված է նրանից, թե ինչպիսի ընթացք կստանա այդ հարցերի շուրջ իշխանության մոտեցումը»,- նշեց Քոչարյանը:

Քաղտեխնոլոգը անակնկալ չի համարում Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների արդյունքը, միայն կարծում էր, որ ՀՀԿ-ն նույնպես կանցներ խորհրդարան, սակայն չնչին տոկոսներ  այդ քաղաքական ուժին չբավարարեցին:

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախնական տվյալներով՝ կուսակցությունների ու կուսակցությունների դաշինքների միջև ընտրողների քվեները բաշխվել են հետևյալ կերպ. Հայաստանի Հանրապետական կուսակցությունը ստացել է 4,7 տոկոս կամ 59068 ձայն, «Քաղաքացու որոշում» սոցիալ դեմոկրատական կուսակցությունը` 0,68 տոկոս կամ 8533 ձայն, Հայ հեղափոխական դաշնակցությունը` 3,89 տոկոս կամ 48822 ձայն, «Իմ քայլը» դաշինքը` 70,44 տոկոս կամ 884849 ձայն, «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը` 6,37 տոկոս կամ 80049 ձայն, «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցությունը` 0,51 տոկոս կամ 6460 ձայն, «Ազգային առաջընթաց» կուսակցությունը` 0,33 տոկոս կամ 4122 ձայն, «Մենք» դաշինքը` 2 տոկոս կամ 25174 ձայն, «Օրինաց երկիր» կուսակցությունը` 0,99 տոկոս կամ 12390 ձայն, «Սասնա ծռեր» համահայկական կուսակցությունը` 1,82 տոկոս կամ 22868 ձայն, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը` 8,27 տոկոս կամ 103837 ձայն:

Կարեն Խաչատրյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]