Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Ընտրությունների արդյունքները պարտավորեցնող են խորհրդարան անցած քաղաքական ուժերի համար. Արա Բաբլոյանի ուղերձը

Ընտրությունների արդյունքները պարտավորեցնող են խորհրդարան անցած 
քաղաքական ուժերի համար. Արա Բաբլոյանի ուղերձը

ԵՐԵՎԱՆ, 11 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ  Արա Բաբլոյանը շնորհավորական ուղերձ է հղել  է  արտահերթ խորհրդարանական ընտրությունների առթիվ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից, ուղերձում, մասնավորապես, ասված է. 

«Սիրելի հայրենակիցներ, հարգելի գործընկերներ, ավարտվեց Հայաստանի Հանրապետության նորագույն պատմության կարեւոր իրադարձություններից մեկը` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ ընտրությունները: Անկախ քաղաքական ուժերի միջեւ եղած տարաձայնություններից, նրանց մրցավազքից եւ անզիջում պայքարից, այդ ընթացքում ձեւավորվեց այնպիսի մթնոլորտ, որը Հայաստանի Հանրապետության քաղաքացուն հնարավորություն տվեց ընդունելու որոշում եւ դրանով ուրվագծելու իր ապագա սպասումներն ու իղձերը: Ընտրությունների արդյունքները որքան ուրախալի են խորհրդարան անցած քաղաքական ուժերի համար, կրկնակի պարտավորեցնող են, քանի որ ստանալով ընտրողների վստահությունը` քաղաքական ուժերը պետք է մշտապես հիշեն, որ ստանձնել են նույն ընտրողների սպասումների եւ իղձերի իրականացման հանձնառությունը, որը պետք է իրագործեն մեծ պատասխանատվությամբ: 

Հույս ունեմ, որ հաջողության եք հասնելու: Հարգելի գործընկերներ, շնորհավորում եմ նոր խորհրդարանի ձեւավորման առթիվ եւ հետագա օրինաստեղծ աշխատանքում մաղթում նոր ձեռքբերումներ ու նվաճումներ հանուն Հայաստանի Հանրապետության հզորացման, Արցախի անվտանգության եւ մեր ժողովրդի բարօրության»: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]