Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Հումանիտար ականզերծման տեսական դասընթացները հաջողությամբ ավարտած ԱԻՆ աշխատակիցները ստացել են հավաստագրեր

Հումանիտար ականզերծման տեսական դասընթացները հաջողությամբ ավարտած ԱԻՆ 
աշխատակիցները ստացել են հավաստագրեր

ԵՐԵՎԱՆ, 11 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դեկտեմբերի 10-ին Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնում տեղի է ունեցել հումանիտար ականզերծման տեսական և գործնական, չպայթած զինամթերքի հայտնաբերման և ոչնչացման տեսական դասընթացները հաջողությամբ ավարտած ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցներին հավաստագրեր  հանձնելու արարողությունը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, դասընթացի մասնակիցներին ողջունել և շնորհավորել են ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Մակար Ղամբարյանը և ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Արա Նազարյանը, ովքեր կարևորել են մի շարք ուղղություններով երկու գերատեսչությունների միջև հաստատված արդյունավետ փոխգործակցությունն ու նմանօրինակ դասընթացների շարունակականությունը՝ առաջադրված խնդիրներն առավել արդյունավետ կատարելու նպատակով:         


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]