Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Սուրեն Քրմոյանը միջազգային բանտային կրթության ցանցի անդամների հետ քննարկել է բանտային կրթությանը վերաբերող մի շարք հարցեր

Սուրեն Քրմոյանը միջազգային բանտային կրթության ցանցի անդամների հետ քննարկել 
է բանտային կրթությանը վերաբերող մի շարք հարցեր

ԵՐԵՎԱՆ, 11 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանն այսօր ընդունել է  Միջազգային բանտային կրթության ցանցի անդամներին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Ուկրաինայի, Մոլդովայի, Բելառուսի, Տաջիկստանի, Ուզբեկստանի  ներկայացուցիչները Հայաստանում են՝ մասնակցելու տարեկան հանդիպմանը, որն իրականացվում է «Դի-Վի-Վի Ինթերնեյշնալ» հայաստանյան գրասենյակի աջակցությամբ:

Քննարկմանը մասնակցել են նաև Ցանցի հայաստանյան համահիմնադիր Գայանե Հովակիմյանը,ՀՀ ԱՆ հակակոռւպցիոն և քրեակատարողական քաղաքականության մշակման վարչության պետ Կարեն Հակոբյանը, Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բրանդենբուրգի Արդարադատության նախարարության ներկայացուցիչ Ֆիշեր Հորսթը,այլք:

Նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը ողջունել է  ցանցի անդամներին  և ներկայացրել Հայաստանի ազատազրկման վայրերում գտնվող անձանց իրավունքների և շահերի պաշտպանության, բանտային կրթության, դատապարտյալների զբաղվածության ապահովման Արդարադատության նախարարության մոդելը: Սուրեն Քրմոյանն անդրադարձել է նաև քրեակատարողական հիմնարկներում վերջին շրջանում կատարված մեծածավալ բարեփոխումներին: Այդ համատեքստում փոխնախարար Քրմոյանը առանձնացրել է վերջերս ՀՀ-ում տեղի ունեցած ամենածավալուն համաներման ակտը և ընդգծել, որ այն ոչ միայն մարդասիրական, այլև դատապարտյալներին հասարակություն վերադարձնելու, նրանց վերասոցիալականացնելու կարևորագույն քայլ էր:

Քննարկման ընթացքում փոխնախարարը ցանցի անդամներին է  ներկայացրել նաև անազատության մեջ գտնվող անձանց ստեղծագործական և մշակութային գործունեությունը՝ ընդգծելով, որ այսօր դատապարտյալների կողմից պատրաստվում են տարբեր տեսակի ձեռագործ իրեր, հուշանվերներ:

Հանդիպման ընթացքում Միջազգային բանտային կրթության ցանցի անդամների հետ զրույցում անդրադարձ է կատարվել բանտային կրթության շրջանակում իրականացվող ծրագրերին ու ոլորտում առաջիկա անելքիներին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]