Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Լիոնում վրացիներից, հայերից և ադրբեջանցիներից բաղկացած հանցավոր խմբավորման անդամներ են ձերբակալվել

Լիոնում վրացիներից, հայերից և ադրբեջանցիներից բաղկացած հանցավոր 
խմբավորման անդամներ են ձերբակալվել

ԵՐԵՎԱՆ, 11 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լիոնում հայերից, վրացիներից և ադրբեջանցիներից  բաղկացած հանցավոր խմբավորման անդամներ են ձերբակալվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «Գրուզիա օնլայն»-ը: Նշվում է, որ Լիոնում իրականացվել է VORS 69-01 անվամբ գործողություն, որի ընթացքում կալանավորվել են Ֆրանսիայում և Բելգիայում գործող կազմակերպված հանցավոր խմբավորումներ՝ բաղկացած  վրացիներից, հայերից և ադրբեջանցիներից: Կալանավորվել է Վրաստանի 10 քաղաքացի, որոնցից երկուսն «օրենքով գողեր» են:

Խմբավորման անդամները թալանելու համար նախապես ընտրել են բնակարաններ, մշակել են դրանց վերաբերյալ տեղեկատվությունը, որից հետո թալանել են դրանք: Նրանք նաև ավտոմեքենաներ են գողացել, զբաղվել են կեղծ փաստաթղթերի պատրաստմամբ և թմրանյութերի շրջանառությամբ:

Գործողության մեջ ներգրավված է եղել ավելի քան 300 ոստիկան Ֆրանսիայից, Բելգիայից և Վրաստանից: Ներգրավված է եղել նաև հատուկ նշանակության ջոկատը, կինոլոգիական ծառայությունը, օգտագործվել է ուղղաթիռ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]