Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Արտահանման ծավալներն աճել են. ամենաբարձր ծավալը գրանցվել է հոկտեմբերին

Արտահանման ծավալներն աճել են. ամենաբարձր ծավալը գրանցվել է հոկտեմբերին

ԵՐԵՎԱՆ, 11 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանից արտահանման ծավալներն այս տարվա առաջին տասն ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ զգալիորեն աճել են: Այս տարի արտահանման ամենաբարձր ծավալը գրանցվել է հոկտեմբերին՝ կազմելով 229 մլն 3 հազար դոլար:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին են վկայում ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալները:

Մասնավորապես, այս տարվա մայիսին արտահանման ցուցանիշը եղել է 186 մլն 3 հազար դոլար, որը նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ ավելի է 24.6 տոկոսով: Հունիսին արտահանման ցուցանիշը բարձրացել է՝ կազմելով 210 մլն դոլար, որը 2017-ի նույն ժամանակի համեմատ ավելացել է 10.8 տոկոսով:  Այս տարվա հուլիսի ցուցանիշը նախորդ ամսվա համեմատ փոքր-ինչ նվազել է՝ կազմելով 197 մլն 2 հազար դոլար, սակայն նախորդ տարվա հուլիսի համեմատ այն ավելի է 0.9 տոկոսով:

2018-ի օգոստոսի արտահանման ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ աճել է 4.8 տոկոսով: Սեպտեմբերի արտահանման ծավալը նախորդ տարվա նույն ամսի համեմատ նվազել է 15.5 տոկոսով՝ կազմելով 186 մլն 5 հազար դոլար: Սակայն հոկտեմբեր ամսին արտահանման ծավալը կազմել է 229 մլն 3 հազար դոլար՝ դառնալով այս տարվա 10 ամիսների ամենաբարձր ցուցանիշը: Այն նաև նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ աճել է 12.1 տոկոսով:

Աննա Գրիգորյան

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]