Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան սկսում է տարվա լավագույնների քվեարկությունը  

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան սկսում է տարվա լավագույնների քվեարկությունը

 

ԵՐԵՎԱՆ, 11 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարում է «Տարվա լավագույն ֆուտբոլիստ» և «Տարվա լավագույն մարզիչ» անվանակարգերում քվեարկության սկիզբը:

«Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ֆեդերացիայից: «Տարվա լավագույն ֆուտբոլիստ» անվանակարգի քվեարկության ընթացակարգում կատարվել են որոշակի փոփոխություններ. մասնավորապես, այս տարի ՀՖՖ-ն ակումբներից չի պահանջել ներկայացնել իրենց 5 թեկնածուներին: ՀՖՖ-ն կազմել է ազգային հավաքականում և Հայաստանի առաջնությունում օրացուցային տարում առավել աչքի ընկած ֆուտբոլիստների ցուցակ, որից էլ պետք է ընտրել  լավագույն երեքին: Լավագույն ֆուտբոլիստին, ինչպես և նախորդ տարի, ընտրելու են միայն լրատվամիջոցների և ակումբների ներկայացուցիչները: Յուրաքանչյուր լրատվամիջոց ունի 1 ձայնի իրավունք:

«Տարվա լավագույն մարզիչ» անվանակարգի քվեարկության ընթացակարգում ևս տեղի են ունեցել փոփոխություններ: Այսուհետև «Տարվա լավագույն մարզիչ» անվանակարգում հաղթողի կոչմանը կարող են հավակնել օրացուցային տարվա ընթացքում Հայաստանի ազգային և տարբեր տարիքային հավաքականները, ինչպես նաև Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության մասնակից թիմերը գլխավորած բոլոր մարզիչները (ներառյալ այն մարզիչները, ովքեր տարվա ընթացքում գլխավորել են մի քանի հավաքականներ և/կամ ակումբներ, կամ այլևս չեն հանդիսանում որևէ հավաքականի/ակումբի գլխավոր մարզիչ): Ի տարբերություն «Տարվա լավագույն ֆուտբոլիստ» անվանակարգի՝ «Տարվա լավագույն մարզիչ» անվանակարգի համար ՀՖՖ-ն իր կողմից թեկնածուների ցուցակ չի ներկայացնում: Լավագույն մարզչին նույնպես ընտրելու են միայն լրատվամիջոցների և ակումբների ներկայացուցիչները: Յուրաքանչյուր լրատվամիջոց ունի 1 ձայնի իրավունք:

 Քվեարկությունը կտևի մինչև ս.թ. դեկտեմբերի 20-ը՝ ժամը 18:00: 

Ստորև ներկայացնում ենք հավակնորդ ֆուտբոլիստների ցուցակը.

  1. Սարգիս Ադամյան, «Յան Ռեգենսբուրգ» (Գերմանիա)
  2. Գրիգոր Աղեկյան, «Արցախ» (Երևան)
  3. Վահագն Այվազյան, «Բանանց» (Երևան)
  4. Ալիկ Առաքելյան, «Փյունիկ» (Երևան)
  5. Պետրոս Ավետիսյան, «Փյունիկ» (Երևան)
  6. Տիգրան Բարսեղյան, «Վարդար» (ՆՀՀ Մակեդոնիա),
  7. Արտակ Գրիգորյան, «Ալաշկերտ» (Երևան)
  8. Գագիկ Դաղբաշյան, «Ալաշկերտ» (Երևան)
  9. Աղվան Դավոյան, «Շիրակ» (Գյումրի)
  10. Ջոնել Դեսիրե, «Լոռի» (Վանաձոր)
  11. Իվայլո Դիմիտրով, «Արարատ-Արմենիա» (Երևան)
  12. Արտակ Եդիգարյան, «Ալաշկերտ» (Երևան)
  13. Հայկ Իշխանյան, «Գանձասար-Կապան» (Կապան)
  14. Ալեքսանդր Կարապետյան, «Պրոգրես Նիդերկորն» (Լյուքսեմբուրգ)
  15. Հովհաննես Համբարձումյան, «Վարդար» (ՆՀՀ Մակեդոնիա), «Էնոսիս Պարալիմնի» (Կիպրոս)
  16. Արամ Հայրապետյան, «Բանանց» (Երևան)
  17. Վարազդատ Հարոյան, «Ուրալ» (Ռուսաստան)
  18. Գեղամ Հարությունյան, «Գանձասար-Կապան» (Կապան), «Շախտյոր» (Կարագանդա, Ղազախստան)
  19. Կամո Հովհաննիսյան, «Ժետիսու» (Ղազախստան)
  20. Ռումյան Հովսեփյան, «Բանանց» (Երևան), «Փյունիկ» (Երևան)
  21. Գևորգ Ղազարյան, «Մարիտիմու» (Պորտուգալիա), «Շավիշ» (Պորտուգալիա)
  22. Աննան Մենսահ, «Լոռի» (Վանաձոր)
  23. Հենրիխ Մխիթարյան, «Արսենալ» (Անգլիա)
  24. Յուրա Մովսիսյան, «Յուրգորդեն» (Շվեդիա), «Չիկագո Ֆայր» (ԱՄՆ)
  25. Լուբամբո Մուսոնդա, «Գանձասար-Կապան» (Կապան)
  26. Օգնեն Չանչարևիչ, «Ալաշկերտ» (Երևան)
  27. Մարկոս Պիզելլի, «Ալ-Շաբաբ» (Սաուդյան Արաբիա), «Ակտոբե» (Ղազախստան)
  28. Սոլոմոն Իմե Ուդո, «Շիրակ» (Գյումրի), «Բանանց» (Երևան)
  29. Անդրանիկ Քոչարյան, «Արարատ» (Երևան)
  30. Արաս Օզբիլիս, «Բեշիկթաշ» (Թուրքիա), «Շերիֆ» (Մոլդովա), «Վիլլեմ-II» (Հոլանդիա)

 Վարվառա Հայրապետյան

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]