1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Ֆրանսիայի ձախամետ կուսակցության առաջնորդը քննադատել է Մակրոնին եւ խոստացել, որ բողոքները կշարունակվեն

Ֆրանսիայի ձախամետ կուսակցության առաջնորդը քննադատել է Մակրոնին եւ խոստացել, որ բողոքները կշարունակվեն

ԵՐԵՎԱՆ, 11 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր եւ «Չնվաճված Ֆրանսիա» ձախամետ կուսակցության առաջնորդ Ժան Լյուկ Մելանշոնը հանդես Է եկել նախագահ Էմանուել Մակրոնի՝ ազգին հղած հեռուստաուղերձի քննադատությամբ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Մակրոնը սխալվել Է դարաշրջանի հարցում: Նա սկսեց նախատել ժողովրդին եւ ոչ մի խոսք չասաց վիրավորների մասին»,- հայտարարել Է Մելանշոնը, որի խոսքը մեջբերում Է Libռration թերթի կայքը: Նրա կարծիքով՝ նախագահը մոռացել Է քաղաքացիների այնպիսի չունեւոր կատեգորիաների մասին, ինչպիսիք են գործազուրկները, մասնակի զբաղված աշխատողները, սովորող երիտասարդությունը:

Ձախ քաղաքական գործիչը գտնում Է, որ պայքարը պետք Է շարունակվի եւ բողոքների արշավի հերթական ակտը կանխատեսել Է առաջիկա շաբաթ օրը: «Քաղաքացիական հեղափոխությունը մեծագույնը կլինի»,- խոստացել Է Մելանշոնը:

Հրատարակությունը նաեւ մեջբերում Է Ազգային ժողովում սոցիալիստների խմբակցության առաջնորդ Վալերի Ռաբոյի դիտողությունները, որը երկրի նախագահի ելույթը համարել Է «ուշացած պատասխան, տեսողական պատրանք», հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]