Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

ԵՄ-ն պատրաստակամություն է հայտնել աշխատել Հայաստանի նոր խորհրդարանի և ապագա կառավարության հետ

ԵՄ-ն պատրաստակամություն է հայտնել աշխատել  Հայաստանի նոր խորհրդարանի 
և ապագա կառավարության հետ

ԵՐԵՎԱՆ, 11 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիությունը Հայաստանում տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրությունները կարևոր քայլ է համարում երկրում ընտրական գործընթացի նկատմամբ վստահության ամրապնդման տեսանկյունից: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ասվում է Եվրահանձնաժողովի արտաքին հարաբերությունների հարցերով խոսնակ Մայա Կոսիյանչիչի հայտարարության մեջ:

«Ինչպես նշվում է Միջազգային դիտորդական առաքելության հայտարարության մեջ՝ այս ընտրություններն անց են կացվել` «հարգելով հիմնարար ազատությունները և վայելել են լայն հանրության վստահությունը, ինչը պետք է պահպանվի առաջիկա ընտրական բարեփոխումների ժամանակ»: Եվրամիությունը հանձնառու է Հայաստանի կայուն, ժողովրդավարական ու բարգավաճ ապագային»,- ասվում է հայտարարության մեջ: ԵՄ-ն ակնկալում է շարունակել ջանքերը՝ հանուն երկրի ապագա ժողովրդավարացման ու արդիականացման:

«Մենք ակնկալում ենք աշխատել ժողովրդավարական ընտրված նոր խորհրդարանի և ապագա կառավարության հետ՝ խորացնելու մեր քաղաքական ու տնտեսական հարաբերությունները՝ հիմնված ԵՄ- Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագրի հանձնառությունների վրա»,- ասվում է հայտարարության մեջ:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]