Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Մեյը Brexit-ի շուրջ քվեարկությունը չեղարկելուց հետո կփորձի վերսկսել բանակցությունները ԵՄ-ի հետ. Financial Times

Մեյը Brexit-ի շուրջ քվեարկությունը չեղարկելուց հետո կփորձի վերսկսել բանակցությունները ԵՄ-ի հետ. Financial Times

ԵՐԵՎԱՆ, 11 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը դեկտեմբերի 11-ին շրջագայության Է մեկնում եվրոպական մայրաքաղաքներ, որպեսզի փորձի քննարկել Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու պայմանների վերաբերյալ համաձայնագրի դրույթների մեղմացման հնարավորությունը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, գրել Է Financial Times-ը:

Մասնավորապես, Մեյը կցանկանար եվրոպացի գործընկերներից ավելի ծանրակշիռ հավաստիացումներ ստանալ առ այն, որ իռլանդական սահմանի վերաբերյալ ավելի վաղ համաձայնեցված սխեման, որը փաստորեն անհնարին Է դարձնում Հյուսիսային Իռլանդիայի դուրս գալը ԵՄ-ի հետ մաքսային միությունից, ժամանկավոր Է, գրում Է թերթը: Վարչապետը դեկտեմբերի 11-ին հանդիպում կունենա Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերի, Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի, ինչպես նաեւ, հնարավոր Է՝ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ: Մինչդեռ Տուսկը դեկտեմբերի 13-ին նշանակել Է ԵՄ-ի անդամ երկրների պետությունների ու կառավարությունների ղեկավարների հանդիպումը, որտեղ քննարկվելու Է Brexit-ի հարցը: «Մենք վերստին չենք քննարկի համաձայնագիրը, բայց մենք պատրաստ ենք քննարկել այն, թե ինչպես դյուրացնենք Մեծ Բրիտանիայի կողմից դրա վավերացման գործընթացը»,- նշել Է Տուսկը: Ընդսմին Եվրախորհրդի նախագահը հավելել Է, որ հանդիպմանը քննարկվելու Է նաեւ ԵՄ-ից առանց համաձայնագրի Մեծ Բրիտանիայի դուրս գալու հնարավորությունը:

Ինչպես նախօրյակին հայտնել Է Bloomberg գործակալությունը, Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը չեղարկել Է քվեարկությունը բրիտանական խորհրդարանի Համայնքների պալատում Brexit-ի պայմանների վերաբերյալ կառավարական համաձայնագրի շուրջ, որը պետք Է կայանար դեկտեմբերի 11-ին:

Նրա տվյալներով՝ Մեյը քվեարկությունը չեղարկել Է, որպեսզի խուսափի ծանր պարտությունից: Տեղի դիտորդների գնահատումների համաձայն՝ նրա կառավարությունը պարտություն Էր կրելու քվեարկության անցկացման դեպքում, քանի որ իշխող Պահպանողական կուսակցության եվրասկեպտիկների թեւը, ինչպես նաեւ հյուսիսիռլանդական Դեմոկրատական յունիոնիստական կուսակցությունից թորիներին պաշտանող պատգամավորները կտրուկ դեմ են Brexit-ի վերաբերյալ նախարարների կաբինետի պատրաստած գործարքին, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]