Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Ֆրանսիացիների մեծամասնությունը բավարարված Է Մակրոնի տված խոստումներից. հարցում

Ֆրանսիացիների մեծամասնությունը բավարարված Է Մակրոնի տված խոստումներից. հարցում

ԵՐԵՎԱՆ, 11 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիացիների մեծամասնությունը բավարարված Է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի խոստումներից, որոնք նա տվել Է դեկտեմբերի 10-ին ազգին հղած հեռուստաուղերձի ժամանակ, եւ հանդես Է գալիս բողոքի ակցիաների դադարեցման օգտին: Այս մասին են վկայում OpinionWay ընկերության հարցախույզի տվյալները, որը դեկտեմբերի 11-ին հրապարակել Է LCI հեռուստաալիքը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Հեռուստաալիքի տեղեկատվության համաձայն՝ հարցման մասնակիցների 78 տոկոսը հավանություն Է տալիս հարկերի նվազեցմանը, իսկ 68 տոկոսն՝ ամսական նվազագույն աշխատավարձը 100 եվրոյով բարձրացնելուն: Ինչպես հայտնել Է հեռուստաալիքը, ֆրանսիացիների 54 տոկոսը համոզված Է «դեղին բաճկոնավորների» բողոքները դադարեցնելու անհրաժեշտության հարցում, մինչդեռ 45 տոկոսը հանդես Է գալիս դրանց շարունակման օգտին:

Նշվում Է, որ երկրում բուն շարժման պաշտպանության մակարդակը գրեթե չի փոխվել՝ 66 տոկոս: Միեւնույն ժամանակ հարցվածների 50 տոկոսը նախագահի ելույթը համարել Է անհամոզիչ, իսկ 49 տոկոսը հավատացել Է Մակրոնի խոսքին: Հացումն անցկացվել Է Ֆրանսիայի նախագահի ճառի հեռարձակումից անմիջապես հետո, դրան մասնակցել Է 18-ից բարձր տարիքի 991 մարդ: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը դեկտեմբերի 10-ի երեկոյան ուղերձով դիմել Է ազգին՝ հայտարարելով այն որոշումների մասին, որոնք ինքն ընդունել Է «դեղին բաճկոնավորների» ելույթների հետ կապված ճգնաժամի ֆոնին:

Մակրոնը, մասնավորապես, խոստացել Է 2019 թվականից ամսական նվազագույն աշխատավարձի 100 եվրոյով բարձրացում, այս տարվա վերջին լրացուցիչ չհարկվող պարգեւավճար աշխատող ֆրանսիացիներին, հարկերի վերացում այն թոշակառուների համար, որոնց թոշակը ցածր Է 2 հազար եվրոյից: Նաեւ Ֆրանսիայի ղեկավարը դատապարտել Է ոստիկանների դեմ բռնությունը բողոքների ժամանակ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]