Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Մակրոնի հայտարարած տնտեսական միջոցառումները կպահանջեն 8-10 մլրդ եվրո

Մակրոնի հայտարարած տնտեսական միջոցառումները կպահանջեն 8-10 մլրդ եվրո

ԵՐԵՎԱՆ, 11 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանիսյաի նախագահ Էմանուել Մակրոնի կողմից հայտարարված տնտեսական միջոցառումները կպահանջեն 8-10 մլրդ եվրո գումարի ծախսեր: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է պետական քարտուղար Օլիվիե Դյուսոն, որը պատասխանատու Է երկրի բյուջետային քաղաքականության համար:

«Կպահանջվի 8-ից մինչեւ 10 մլրդ եվրո»,- ասել Է Դյուսոն՝ լրագրողների խնդրանքով մեկնաբանելով միջոցառումների այն փաթեթը, որոնք դեկտեմբերի 10-ին ֆրանսիացիներին ներկայացվել են նախագահի կողմից: «Մենք գտնվում ենք տնտեսական մեխանիզների կարգաբերման գործընթացում եւ մտածում ենք՝ ինչպես դրանք ֆինանսավորել»,- նշել Է նա:

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը դեկտեմբերի 10-ի երեկոյան ուղերձ Է հղել ազգին՝ հայտարարելով այն որոշումների մասին, որոնք ինքն ընդունել Է «դեղին բաճկոնների» ելույթների հետ կապված ճգնաժամի ֆոնին: Մակրոնը, մասնավորապես, խոստացել Է 2019 թվականից ամսական նվազագույն աշխատավարձի 100 եվրոյով բարձրացում, այս տարվա վերջին լրացուցիչ չհարկվող պարգեւավճար աշխատող ֆրանսիացիներին, հարկերի վերացում այն թոշակառուների համար, որոնց թոշակը ցածր Է 2 հազար եվրոյից: Նաեւ Ֆրանսիայի ղեկավարը դատապարտել Է ոստիկանների դեմ կիրառված բռնությունը բողոքի ակցիաների ընթացքում:

Մակրոնի կողմից հայտարարված միջոցառումները դարձել են «դեղին բաճկոնների» շարժման պահանջների պատասխանը, որոնք բողոքի ակցիաներ են անցկացնում նոյեմբերի կեսերից: Ցույցերը հաճախ ուղեկցվում են ոստիկանության հետ ընդհարումներով եւ անկարգություններով: Չնայած հարկերի եւ աշխատավարձների նվազագույն մակարդակի աճի առումով վերջին ժամանակներս կատարված զիջումներին, «դեղին բաճկոնները» մտադիր են շարունակել իրենց ակցիաները: Իրավապահ մարմինների վերջին տվյալների համաձայն՝ «դեղին բաճկոնների» շարժման բողոքի ակցիաների ընթացքում բերման ենթարկվածների ընդհանուր թիվը նոյեմբերի կեսերից ի վեր գերազանցել Է 4,5 հազարը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am