Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Միացյալ Նահանգները շնորհավորել է հայ ժողովրդին խորհրդարանական ընտրությունների կապակցությամբ

Միացյալ Նահանգները շնորհավորել է հայ ժողովրդին խորհրդարանական 
ընտրությունների կապակցությամբ

ԵՐԵՎԱՆ, 11 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Նահանգների պետդեպարտամենտը հայտարարություն է տարածել Հայաստանում դեկտեմբերի 9-ին տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրությունների կապակցությամբ՝ շնորհավորելով Հայաստանի ժողովրդին:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ԱՄՆ-ն ողջունել է ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի գնահատականներն այն մասին, որ Հայաստանի խորհրդարանական ընտրությունները եղել են մրցակցային, իսկ թեկնածուները ազատ քարոզարշավ անցկացնելու իրավունք են ունեցել: «Միացյալ Նահանգները համաձայն է ԵԱՀԿ նախնական եզրակացության հետ առ այն, որ ընտրական գործընթացը վայելել է լայն հասարակական վստահություն և հարգվել են հիմնարար ազատությունները: Մենք կոչ ենք անում իշխանություններին ապագա ընտրություններում հետևել ԵԱՀԿ-ի և Վենետիկի հանձնաժողովի առաջարկություններին»,- ասվում է հայտարարության մեջ:

Պետդեպը նշել է, որ այս տարի Հայաստանի համար նշանակալի փոփոխությունների ժամանակահատված էր: «27  տարիների ընթացքում Միացյալ Նահանգները ձգտել են աջակցել Հայաստանում ժողովրդավարական գործընթացների ու ինստիտուտների զարգացմանը, և մենք շարունակելու ենք անել նույնը: Ակնկալում ենք աշխատել Հայաստանի նոր խորհրդարանի ու կառավարության հետ՝ խորացնելու մեր երկկողմ գործընկերությունը և համագործակցությունը՝ հանուն օրենքի գերակայության ու ժողովրդավարական ինստիտուտների ուժեղացման, կոռուպցիայի դեմ պայքարի, առևտրի ու ներդրումների առաջխաղացման և տարածաշրջանային ու համաշխարհային անվտանգության»,- ասվում է ԱՄՆ պետդեպ հայտարարության մեջ:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]