1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Անդրեյ Արեշևը կարևորում է Հայաստանում առնվազն մեկ տարվա ընթացքում տնտեսական բարեփոխումների իրականացումը

Անդրեյ Արեշևը կարևորում է Հայաստանում առնվազն մեկ տարվա ընթացքում 
տնտեսական բարեփոխումների իրականացումը

ԵՐԵՎԱՆ, 10 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոտակա ամիսների կամ ամենաշատը մեկ տարվա ընթացքում ՀՀ իշխանությունները պետք է տնտեսական բարեփոխումներ իրականացնեն։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին  լրագրողների հետ զրույցում նշեց Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի (ՌԳԱ) Արևելագիտության ինստիտուտի Կովկասի ուսումնասիրության կենտրոնի ավագ գիտաշխատող Անդրեյ Արեշևը:

«Կարծում եմ, որ կան նաև արտաքին տնտեսական մեծ մարտահրավերներ։ Դա միայն Արցախի խնդիրը չէ, այլ Իրանի հետ հարաբերությունները, որոնց ամրությունը մոտակա ժամանակներս կստուգվի»,- ընդգծեց Արեշևը։

Անդրադառնալով Հայաստանում նախօրեին կայացած ԱԺ ընտրություններին` նա հավելեց, որ նախորդ ընտրություններում մասնակցության մասին ուռճացված տվյալները հաշվի առնելով՝ այսօրվա ցուցանիշները բավականին լավն են։

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախնական տվյալներով՝ կուսակցությունների ու կուսակցությունների դաշինքների միջև ընտրողների քվեները բաշխվել են հետևյալ կերպ.

Հայաստանի Հանրապետական կուսակցությունը ստացել է 4,7 տոկոս կամ 59068 ձայն, «Քաղաքացու որոշում» սոցիալ դեմոկրատական կուսակցությունը` 0,68 տոկոս կամ 8533 ձայն, Հայ հեղափոխական դաշնակցությունը` 3,89 տոկոս կամ 48822 ձայն, «Իմ քայլը» դաշինքը` 70,44 տոկոս կամ 884849 ձայն, «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը` 6,37 տոկոս կամ 80049 ձայն, «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցությունը` 0,51 տոկոս կամ 6460 ձայն, «Ազգային առաջընթաց» կուսակցությունը` 0,33 տոկոս կամ 4122 ձայն, «Մենք» դաշինքը` 2 տոկոս կամ 25174 ձայն, «Օրինաց երկիր» կուսակցությունը` 0,99 տոկոս կամ 12390 ձայն, «Սասնա ծռեր» համահայկական կուսակցությունը` 1,82 տոկոս կամ 22868 ձայն, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը` 8,27 տոկոս կամ 103837 ձայն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]